Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
01 / Ապրիլ / 2020


Արցախի հարցում մեզ համար ընդունելի է այն տարբերակը, որը դեռ չկա. Տաթևիկ Հայրապետյան

«Հրապարակ»-ը գրում է .  «Նախորդ օրը` Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ՔՊ նիստի ժամանակ քննարկել են նաև մյունխենյան զրույցը: Մեր տեղեկություններով, Դուք հարց եք տվել, ինչի՞ն էր առնչվում այն, ասում են՝ իմքայլականները խուսափում են Մյունխենի մասին խոսելուց՝ հարցրինք Տաթևիկ Հայրապետյանին։

«Մենք ընդհանրապես ԼՂ խնդրի հետ կապված որևէ փակ քննարկում կամ գաղտնի ինֆորմացիա ո՛չ կրում ենք, ո՛չ էլ թաքցնում ենք։ Իմ հարցն առնչվում էր Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակին»:

Իսկ հարց չհնչե՞ց Ալիևի առաջ քաշած` «փուլ առ փուլ» տարբերակի մասին, որին Փաշինյանը չարձագանքեց Մյունխենում։ «Վարչապետն իրականում իր տեսակետը շատ հստակ հայտնել է. մեզ համար անվտանգությունը զիջման ենթակա չէ»:

Հասկացանք, իսկ «փուլային տարբերակն» ընդունելի՞ է ձեզ համար։ «Ոչ, մեզ համար ընդունելի է այն տարբերակը, որը դեռևս չկա»:

Ե՞րբ է լինելու այդ տարբերակը։ «Կարող է լինի 20 տարի հետո, 30 տարի հետո»:

Բայց ոմանք պատերազմ են կանխատեսում ապրիլին, երբ կլինի լուֆտ ղարաբաղյան ընտրությունների և հանրաքվեի միջև։ «Ո՞վ է ասում, նույնիսկ Ալիևը դա չի ասում. ովքե՞ր են ասողները»:

Բայց միջազգային հանրությունը, մեր ռեսուրսային բազան 20 տարի կդիմանա՞ն։ «Միջազգային հանրության անունից խոսել չեմ կարող. ինչ վերաբերում է մեր ռեսուրսներին, ապա հեղափոխությունից հետո ամբողջ ջանքերը ներդրված են նման ռեսուրսների ստեղծման գործում»,-գրում է թերթը:

Հրապարակումն  ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ թերթի այսօրվա համարում: 

դիտվել է 1805 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից