Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
02 / Հունիս / 2020


Գրոհ պետության ու բանակի դեմ

Lragir.am-ը գրում է. Բանակի շուրջ նյարդային մթնոլորտը բացառվում է, կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո ֆեյսբուքյան գրառում էր արել Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ կայացվել են կարեւոր որոշումներ, այդ թվում կադրային հարցերում: Մամուլում արդեն իսկ տեղեկություններ են մի քանի հնարավոր պաշտոնանկությունների մասին: Կադրերը որոշում են շատ բան, բայց անկասկած՝ ոչ ամեն ինչ:


Մյուս կողմից, վարչապետի գրառումը նյարդային մթնոլորտի բացառման մասին ավելի շատ իհարկե բանակի շուրջ ծավալվող իրողության մասին էր: Իսկ այստեղ «նյարդային մթնոլորտը» հյուսվում էր բավական ինտենսիվ, ընդ որում հաճախ նույնիսկ հապճեպ: Վերջին հաշվով, նյարդային մթնոլորտի ցանցը հյուսում է ոչ միայն նենգափոխումների եւ շահարկումների «սարդը», այլ նաեւ հուսահատ եւ վախճանաբանական կոչեր ու աղմուկ գեներացնողը:


«Նյարդային» մթնոլորտը ամենավտանգավորն է, որովհետեւ այն բացարձակապես չի ծառայում կյանքեր փրկելուն, այլ հակառակը՝ էապես նպաստելու է դրան: Որովհետեւ նյարդային մթնոլորտում հնարավոր չէ կայացնել ռացիոնալ որոշումներ, հնարավոր չէ իրականացնել ռացիոնալ ախտորոշում, խնդրի խորքային ու բազմակողմանի դիտարկում: Որովհետեւ կան հարցեր, որոնք պահանջում են հրատապ եւ օպերատիվ քայլեր, բայց քայլեր էլ կան, որոնք պահանջում են ժամանակ, որոնք ենթադրում են երկարաժամկետ գործընթաց:

Այդ իմաստով, ինչպես հաճախ ծնողն է իր ավելորդ հուզականությամբ ու հոգատարությամբ ակամա վնասում երեխային, ընդ որում հաճախ պատճառելով նաեւ վնաս ապագայի համար, այնպես էլ բանակի «ծնող» հանրությունը կարող է միանգամայն անկեղծ, բայց ավելորդ հուզականությամբ ու մտահոգությամբ վնասել բանակին:

Խոսքն անշուշտ մարդկային կյանքի մասին է, որի արժեքը ենթակա չէ որեւէ քննարկման: Սակայն, անկասկած է նաեւ, որ բանակի շուրջ քննարկումները հենց դրանից իսկ ելնելով չպետք է լինեն նյարդային, ուղեկցվեն հոգատարության գերդոզավորմամբ եւ վախճանաբանության ճիչով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքhttps://www.lragir.am/2020/02/19/519112/ում 

դիտվել է 15812 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից