Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
06 / Հուլիս / 2020


Ինչու՞ հենց Պապիկյանը

Տարածված խոսք կա՝ կոռուպցիան պոզով-պոչով չի լինում: Այս խոսքը պատգամավոր եղած տարիներին շատ է գործածել նաև Նիկոլ Փաշինյանը: Բայց դեռ այն ժամանակ պետք էր նկատել, որ բացի բացի եղջերավոր ու պոչ ունեցող կենդանիներից, ոչինչ պոզով պոչով չի լինում, և իրողությունը մենք պետք է նկատենք ոչ թե կոտոշով կամ պոչով, այլ՝ բովանդակությամբ: Վարչական լծակների գործադրումը նույնպես պոզով-պոչով չի լինում, այն զգալ է պետք, որը հիմա, գոնե շատերը, չեն զգում:

Խնդրին մոտենանք փաստերով:
Իշխանությունն ամիսներ շարունակ արտաբերում էր «սահմանադրական ճգնաժամ» բառակապակցությունը, մի բառակապցություն, որն սկզբից մարդիկ շատ էլ չէին հասկանում: Հետո իշխանությունն ու մերձիշխանական թփուտներում թաքնվող իշխանատենչներն սկսեցին ժողովրդին բացատրել, որ սահամանադրությունը ճգնաժամի մեջ է, որովհտեև գործող կազմն ընտրվել է նախկին իշխանության օրհնությամբ, ընտրությունների ժամանակ օգտագործվել են վարչական լծակներ և այլն:

Ըստ այդ պնդումների՝ թվում է՝ ամեն բան կարգին է, և հանրաքվեն փրկություն է բերելու մեր սահմանադրությանն ու դրա շահառու ժողովրդին: Բայց արի ու տես, որ իսկական ճգնաժամը բերելու է հենց հանրաքվեն: Նախորդ հոդվածներից մեկում արդեն նշել եմ՝ որն է լինելու այդ ճգնաժամը, բայց դրանից ավելի մեծ ճգնաժամի ենք ականատես լինում հիմա՚, որովհետև վարչական լծակներ օգտագործելու քաղաքականությունը պարսավելով իշխանության եկող քաղաքական ուժը վարում է նույն քաղաքականությունը:

Բացատրությունը պարզ է. բացվել է «ԱՅՈ»-ի քարոզչական շտաբ, որի պետի պարտականություններն ստանձնել է ո՛չ ավել, ո՛չ պակաս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
Տարիներ շարունակ իշխող վարչակազմը քննադատել է նախկին իշխանությանը՝ բոլոր ընտրությունների ժամանակ վարչական լծակներ օգտագործելու և աթոռին երկար կառչած մնալու համար պետական միջոցները վատնելու համար: Նույն վարչակազմն այսօր պետական միջոցներից հսկայական գումարներ է ծախսում դեռևս մշուշոտ մի բանի համար: Սա ի՞նչ է, եթե ոչ վարչական լծակների գործադրում:
Ինչու՞ հենց Պապիկյանը: Որովհետև այդ նախարարն ազդեցություն ունի բոլոր մարզերի բոլոր ոլորտների բոլոր ղեկավարների վրա, բնականաբար՝ նաև նրանց ենթակաների: Եվ գիտնական լինել հարկավոր չէ, հասկանալու համար, որ նա հատուկ է ընտրվել քարոզչության շտաբի պետ, որպեսզի կարողանա մարզերում մարդկանց հնրավորինս շատ ընտրատեղամասեր տանել եւ խնդրել, ստիպել, հորդորել ու պահանջել, որ «այո» ասեն: Բացի այդ, այս պահին ամենաբարձր վարկանիշ ունեցող նախարարը, Դավիթ Տոնոյանից հետո, Սուրեն Պապիկյանն է:

Նրա ձեռամբ 2019թ. մոտ 400կմ ճանապարհ է ասֆալտապատել, որը ժողովրդի մոտ մեծ համակրանք է ստեղծել նրա հանդեպ, և, ելնելով համակրանքի այդ մեծ կապիտալից, Պապիկյանի համար դժվար չի լինելու համոզել ժողովրդին, իսկ ովքեր չեն համոզվի, ստիպված կլինեն. Ինչպես վարչական լծակներ օգտագործելն է որդեգրվել «հին Հայաստանից», այնպես էլ ստիպողաբար, աշխատանքից հեռացնելու միջոցով մարդկանց ընտրատեղամասեր տանելն ու ցանկալի նշանը կորզելը կորդեգրվի:
Իշխանությունը երկրում տիրող մթնոլորտից ու ժողովրդի՝ իրենց հանդեպ ունեցած լավ ու վատ վերաբերմունքից կռահում է՝ ովքեր են ասելու «այո», ովքեր՝ «ոչ»: Վտանգը մեծ է, և դա է պատճառը, որ ասպարեզ են իջեցվում Պապիկյանի պես, եթե կարելի է այդպես ասել, պասիվ քաղաքական կյանք վարող նախարարն ու Հայաստանը էկրանով տեսած, «էս երկիր չի» վանկարկելով՝ հայրենիքը լքած արտերկրի հայերը:

Հ.Գ. Ի դեպ, եթե ՍԴ-ի միակ մեղքը նախկին իշխանության օրհնությամբ ընտրված լինելն է, ապա, նույն տրամաբանությամբ, յուրաքանչյուր հաջորդ իշխանություն պետք է սահմանադրական բարեփոխումներին ուղղված հանրաքվե անի, որովհետև առաջիկա ենթադրյալ կազմն էլ ընտրվելու է ներկա իշխանությամբ օրհնությամբ:

Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

դիտվել է 17557 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից