Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
28 / Մայիս / 2020


Գյումրիում 21-ամյա երիտասարդը 22 հազար դրամ է գողացել սրճեփ սարքի դրամապահոցից (տեսանյութ)

 

Երիտասարդը գողանում է Գյումրու Կարեն Դեմիրճյանի փողոցում տեղադրված սրճեփ սարքի դրամապահոցը, որի մեջ 22 հազար դրամ էր։ Գողության վերաբերյալ տեղեկությունը ստանալուն պես ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումներ ձեռնարկեցին՝ պարզելով ոչ միայն գողությունը կատարած անձի ինքնությունը, այլև այլ հանցադրվագներ։

Նախնական տվյալներով՝ երիտասարդը փորձել էր գողանալ նաև Շիրակացու փողոցում տեղադրված սրճեփ սարքերից մեկի դրամապահոցը, սակայն ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված՝ գողությունը չէր ավարտել։ Գյումրու բնակիչ, 21-ամյա երիտասարդը հայտնվեց ոստիկանների օպերատիվ տեսադաշտում և կարճ ժամանակ անց հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց Մուշի բաժին։

Նա տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել դեպքերի մանրամասները։ Գողության ու գողության փորձի փաստերով քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

դիտվել է 9499 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից