Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
07 / Ապրիլ / 2020


Արտաքին պետական պարտքը՝ Սերժ Սարգսյանի օրոք աճել է 3 մլրդ 983 մլն դոլարով


Տնտեսագեռ Գոռ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով Հայաստանի արտաքին պետական պարտքը ՀՀ բոլոր վարչապետերի օրոք: Տեսանյութը վերաբերվում է 1993 թվականից մինչեւ 2019 թվականը ընկած ժամանակահատվածին:

Նշվում է, որ պետական պարտքը նվազել է 2000, 2005 եւ 2014 թվականներին եւ բոլոր դեպքերում էլ դա տեղի է ունեցել արժութային փոխարժեքների տատանումների հաշվին: 2018-իմայիսից մինչեւ 2019-ի նոյեմբերի ՀՀ պետական պարտքը չի աճել:

2017-ին գրանցվել է արտաքին պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշի ամենաբարձր մակարդակը՝ 48 տոկոս: 2018-2019 թվականներին այդ հարաբերակցության մասով առկա է դրական միտում. 2019-ին այդ ցուցնաիշը նվազել է 43 տոկոսի:

Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք արտաքին պետական պարտքը աճել է 724 մլն դոլարով, Քոչարյանի օրոք՝ 827 մլն դոլարով, Սերժ Սարգսյանի օրոք՝ 3 մլրդ 983 մլն դոլարով, Արմեն Սարգսյանի օրոք՝ 256 մլն դոլարով:

դիտվել է 12192 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից