Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
05 / Հունիս / 2020


Կրակոցներ Արարատի մարզի ձկնաբուծարաններից մեկի տարածքում

Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Արարատի մարզի ձկնաբուծարաններից մեկի տարածքում, որտեղ մի տղամարդ կրակոց է արձակել։

armeniasputnik-ի տեղեկություններով՝ երեկ գիշեր Մասիս քաղաքի բուժհաստատություն է տեղափոխվել 55-ամյա մի տղամարդ, որը բնակվում է Արարատի մարզում։


Տղամարդու գլխին վնասվածքներ են եղել։ Բժիշկները պարզել են, որ դրանք որսորդական հրացանի փամփուշտի կոտորակների հետևանք են։ Բուժհաստատություն են եկել ոստիկանության ծառայողներ, որոնք պարզել են կատարվածի մանրամասները։

 

Որոշ լուրերի համաձայն՝ Արարատի մարզի ձկնաբուծարաններից մեկի տարածքում մի քանի տղամարդկանց մասնակցությամբ միջադեպ է եղել, որի ընթացքում մասնակիցներից մեկը հրացանով կրակոց է արձակել, փամփուշտի կոտորակներից մի քանիսը դիպել են տղամարդու գլխին։

 

Մեր տեղեկություններով՝ իրավապահներին հայտնի է մասնակիցների ինքնությունը։

 

armeniasputnik.am

դիտվել է 13283 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից