Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
06 / Ապրիլ / 2020


Հատուկ օպերացիան՝ բերման է ենթարկվել «քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը»

Հերթական ոստիկանական հատուկ օպերացիան՝ Երևանում. բերման է ենթարկվել հանցագործ աշխարհում հայտնի «քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը». ավտոմեքենայում հայտնաբերվել են զրահաբաճկոններ։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել հանցագործ աշխարհում հայտնի «քրեական հեղինակություն, Նորատուսցի Ալիկ» մականվամբ Ալիկ Բայանդուրյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Բայանդուրյանը եղել է Lexus LX 470 մակնիշի 033 NN 03 համարանիշի ավտոմեքենայով, իսկ նրան ուղեկցելիս է եղել Lada Priora մակնիշի 36 NC 794 համարանիշի ավտոմեքենան։
Քիչ առաջ ոստիկանության Մաշտոցի բաժնի տարածքում ոստիկաններն ընթերակաների ներկայությամբ խուզարկեցին ավտոմեքենան, սակայն ոչինչ չի հայտնաբերվել։ Բեռնախցիկում եղել է միայն 3 հատ զրահաբաճկոն (бронежилет)։

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ SHAMSHYAN.com կայքում։

դիտվել է 31754 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից