Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
06 / Ապրիլ / 2020


Երևանում տղամարդը ահազանգել է ոստիկանություն և հայտնել. միջազգային սկանդալ ստեղծելու նպատակով պատրաստվում է պայթեցնել Գերմանիայի դեսպանատունը

Արտառոց դեպք Երևանում. 56-ամյա տղամարդը ահազանգել է ոստիկանություն և հայտնել. միջազգային սկանդալ ստեղծելու նպատակով պատրաստվում է պայթեցնել Գերմանիայի դեսպանատունը։


SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 17-ին, ոստիկանությունում ստացված ահազանգի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 56-ամյա Խաչիկ Ա-ն և հայտնել, որ ինքը պատրաստվում է Երևանում գործող Գերմանիայի դեսպանատունը պայթեցնել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները կարճ ժամանակում պարզել են ահազանգողի ինքնությունն ու բնակության վայրը և ժամանել են վերջինիս տուն։

Պարզվել է, որ նա ցանկացել է պայթեցնել Գերմանիայի դեսպանատունը, «որպեսզի միջազգային սկանդալ լինի, քանի որ Գերմանիայից իրեն արտաքսել են, իսկ կինը մնացել է այնտեղ»։

Մանրամասները՝ shamshyan.com

դիտվել է 6111 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից