Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
06 / Հունիս / 2020


Գլենդելում մահափորձից հետո եղբայրս որոշեց ինձ հետ ուղարկել Երևան` վախենալով, որ հորս կարող են վնասել

«ՉՍԻՐԵՑԻ ԵՍ ՁԵՐ ԱՄԵՐԻԿԱՆ» գրքից հերթական հատվածը

Գլենդելում մահափորձից հետո եղբայրս որոշեց ինձ հետ ուղարկել Երևան` վախենալով, որ հորս կարող են վնասել: Պատերազմի ակտիվ փուլը ավարտված էր, բայց ոչ ոք չէր կարող երաշխիքներ տալ, որ այն ամեն վայրկյան չի վերսկսի: Պատերազմի ընթացքում մի քանի հարյուր հազար դոլլարների հասնող վճարման ոարտավորությունները պետկ էր կատարել ավիաընկերության: Պարտքի գոյացումը հիմնականում կախված էր պատերազմի ժամանակ անվճար ավիաոխադրումների` բեռների և «կարևոր մարդկանց», տարատեսակ բարեգործական ակցիաների և իհարկե ինքնարժեքից համարյա չտարբերվող ավիատոմսերի վաճառքից: պատերազմի տարիներին վերը նշվածները ուղղակի պարտադիր էր, քանզի հենց այդ էրնպատակը` հայկական ամենամեծ համայնքը ուղիղ գծով հայրենիքին կապելու, բլոկադայի մեջ գտնվող և արնաքամ լինող հայրենիքին ևս մեկ երակով սնելու: Հայկական կողմը ինչպես և ի սկզբանե ամեն ինչ անում էր այդ երակը նույնոես փակելու համար: բազմաթիվ սաբոտաժները, բացահայտ հանցագործ դրսևորումները, անհիմն ու անտեղի տուգանքները, սպառնալիքներ, «ռեսը տվեք մեզ, առանց մի կոպեկ» պահանջները և այլն: Հերթական թռիչքի իրականացման ժամանակ ինքնաթոռը վթարային վայրէջք է կատարում Իռլանդիայում: 92 ուղևորները և անձնակազմը հրաշքով պրկվում են երբ ինքնաթիռը Եվրոպայի վրայով թռչելիս շարժիչների խնդիր է ունենում: Հետաքննությունը, պարզում է որ հայաստանում լիցքավորված ավիաբենզինում «իսկ դա պարտադրվում էր մեր ինքնաթիռներին, և բենզինը վաճառվում էր 5 անգամ շուկայականից թանկ» հայտնաբերվել է ջրի կաթիլներ որոնք էլ պատճառ են հանդիսացել մի շարժիչի լրիվ կանգ առին և երկրորդ շարժիչի վատ աշխատանքի: Փառք Աստծո, հմուտ կանադական անձնակազմին հաջողվել էր ինքնաթիռը իջեցնել մոտակա օդանավակայանում: Դիվերսիան ակնհայտ էր և ես կասկած չունեմ որ այն իրականացնողները տղած ունեին 92 հայրենակիցների և 12 կանադացի անձնակազմի կյանքի վրա` կարևորը մեզ շարկից հանելն էր քանզի մեղավորը նման դեպքերում թռիչկների կազմակերպիչն է:

Իրավիճակն այնքան լարված էր, որ թվում էր թե ոչինչ չի մնում քան հանձվել, ու հեռանալ: Պայթեցվել էր Սիդոն թրավել ընկերության Անի պլազայում գտնվող գրասենյակը, մեր գրասենյակին սպառնացել էին նույն կերպ վարվել եթե անմիջապես չհայտարարենք ուղիղ չվերթների դադարեցման մասին: ԱԱԾ-ն մեզ «չէր կարողանում» օգնել, ոստիկանությունը նույնը:

Սովորականի պես, գրասենյակում լարված օրվա վերջին, երբ պատրաստվում էինք իմ աներորդու հետ (Այն ժամանակ էլ մեր հետ մնացել էին աշխատելու միայն բարեկամներ և մոտ ըկերներ քանի որ վախենում էին որ իրենց էլ կվնասեն) ուշ երեկոյան բեռնատարով բաժանել հերթական օգնությունը ԱՄՆ-ից, հեռախոսազանգ եղավ: Խոսացողը ներկայացավ որպես ինձ շատ մոտ մարդ ում ցավոք ես չեմ հիշում` իր ասելով: «Լավ հեսա կգամ, Արշակ ջան հենց տենաս կհիշես, փող ունեմ ձեզ տալու, էդ որ տենց պարտապաններիդ չհիշես ախպեր կարողա՞ պարտքս էլ եկ մոռացել» կատակեց զանգողը: Ես , ասեցի որ դուրս եմ գալիս և եթե սատ չի ուշանա օֆիսում կսպասեմ, բայց զանգողը ասեց որ ամենշուտը կհասնի մեկ ժամից, և քանի որ չգիտի մեր գրասենյակի ճիշտ գտնվելու տեղը պայմանավորվեցինք հայտնի խաչմերուկներից մեկի մոտ: Աներորդիս ասեց որ ինքը մենակ կբաժանի օգնությունները, դե ես էլ ոտքով բարձրացա մոտակա պայմանավորված խաչմերուկ, սպասելու ծանոթ-անծանոթին: Մեկ ժամ ունեի և մոտակա Մերգելյանի այգին լավ վայր էր օդ շնչելու: Ձեռքիս «դիպլոմատ» էր մեջը ավիատոմսեր, փաստաթղթեր և $1500 ԱՄՆ դոլլար: Անծանոթի ասածը շատ սովորական էր վ կասկածի առիտ չկար, շատ ուլևորներ էին կանխավճար թողնում և հետո վճարում, կամ վճարում էին ԱՄՆ-ում իրենց բարեկամի համար Հայաստանում և հակառակը: Պայմանավորված ժամին մոտեցա խաչմերուկին: 06 մակնիշի երկար խառը տառերով ու թվերով համարանիշով, որ սովորաբար ոստիկանական մեքենաներն էին կրում, մգեցրած ապակիներով մեքենան կանգնեց, և ուղևորի կոլի ապակին իջեցվեց: Ժպտացոլ հայացքով սովորական հայ թլայի արտաքինով մոտ 30 տարեկան վարորդը բարեկամաբար հրավիրեց նստել: «Արի արի ախպեր ջան, աչքիս էլի տեղը չբերիր»

Ես, ճիշտն ասած առանց որևիցէ կասկածի նստեցի, մտածելով, որ պողա վերցնելուց անծանոտին «հիշելուց» հետո էլ կխնդրեմ իջեցնի մինչև Կիևյան խաչմերուկ: նստելուց անմիջապես հետո մեքենան շարժվեց, ես ինչ որ հավելյալ զգայարանով զգացի որ հետևում մարդ կա` նստելուց ինձ թված դատարկ էր, մգեցված ապակիներն էլ տույլ չէին տվել ավելի ուշադիր զննելու: Բնազդաբար ուզում էի թեքվել հետ նայել, երբհետևիոց ատրճանակի փողը հենցին քունքիս: Սառը ու հանգիստ ձայնով հետևի նստածը առաջարկեց հանգիստ նստել տեղս, եթե ես ուզում եմ շանս ունենալ այս կյանքում ևս մեկ անգամ լսելու իմ երեխայի ձայնը... Անմիջապես գլխիս հագցրեցին սև բրդե ինչ որ բան: մեքենան սլանում էր շատ արագ, ես փորձում էի շրջադարձերի թվով մոտավորապես պատկերացնել թե ուր ենք գնում, բայց երրորդ շրջադարձից հետո հասկացա որ պատկերացում չունեմ: Իհարկե ես փորձեցի զրուցել, ինձ առվանգողների հետ, ասել որ մոտս գումար կա և այլն, բայց ևս մեկ անգամ հորդորեցին, որ ոչ մի բառ չարտասանեմ, սպասեմ, ու որ ինձ հետ զրուցելու են ու բաց թողնեն եթե ես ինձ ճիշտ պահեմ: Մեքենան որոշ ժամանակ հետո կանգ առավ, ինձ իջեցրեցին, նստեցրեցին հետևի նստարանին, և որքան որ ես հասկացա այդ կանգառում մեզ միացավ արդեն ևս երկու հոգի; Մեքենայի հետևում նեղվածք էր, ես մեջտեղում էի, կողքս երկու հոգի, ովքեր ընթացքում կապեցին ձեռքերս պարանով: Մեքենան արդեն հանգիստ էր ընթանում, բայց ճանապարհը կարծես անվերջանալի լիներ, ես մտածում էի որ ընդանում ենք դեպի Սևան, քանի ր ծխելու համար դիմացի նստողը ապակին մի փոկր իջեցնելիս զգացվում էր որ քըղաքի տապից դուրս ենք եկել: Մեքենան կանգ առավ մի հավերժություն սլանալուց հետո, ու ինձ դուրս հանեցին, ուղեկցեցին ինչ որ նկուղ, քանի որ, երկու աստիճան բարձրանալուց հետո մի քանի աստիչան իջանք և մետաղյա դռան բացվել փակվելուց հետո նստացրեցին գետնի պռված իչ որ մատրասի վրա: Ճանապարհին ուղեկցողները հիմնականում լուռ էին, «պատուհանը փակի, կամաց գնա, ստեղից մտի...» և այլ կարճ նախադասուտյուններից զատ ոչինչ չխոսեցին: Ինձ թողնելով ինչ որ մեկի հետ մնացածը հեռացան...
Շարունակելի...

ՀԳ տառասխալների և բացթողումների համար կներեք, արտագրում էի գրածից և առանց ստուգել տեղադրեցի հետո կստուգեմ )))

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/100039492677347/posts/181305073195914/ 

դիտվել է 57784 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից