Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
04 / Օգոստոս / 2020


Կադրային փոփոխություններ կլինեն. Արտակ Դավթյանը հաստատեց

Զինված ուժերում կադրային փոփոխություններ լինելու են: Այս մասին խորհրդարանում Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Հիշեցնենք, որ այսօր Դավթյանը խորհրդարանում մասնակցել է փակ նիստի:


Ինչ վերաբերում է Արցախի ՊԲ հրամանատարի հնարավոր պաշտոնանկությանը, Դավթյանը հայտարարեց, որ դա հայաստանյան իշխանությունների իրավասության խնդիրը չէ. «Դա Արցախի նախագահի և Արցախի ՊՆ-ի խնդիրն է:

Ես չեմ կարող մեկնաբանել նաև այն պաշտոնանկությունները, որոնք լինում են վարչապետի առաջարկով ու նախագահի որոշմամբ: Ինչ որոշում էլ կայացվի ղեկավարության կողմից, մենք պարտավոր ենք կատարել: Կլինեն կադրային փոփոխություններ, ինչի մասին պաշտոնապես կհայտարարվի»:

դիտվել է 7074 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից