Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
01 / Հունիս / 2020


Զովունիում մարդատար Գազելը մխրճվել է «պադստանցիայի» մեջ. կան վիրավորներ, գյուղը հոսանքազրկվել է, բնակիչները մեղադրում են «Վեոլիա Ջրին»

Ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար՝ Զովունիում. բախվել են ավտոմեքենաներ, այդ թվում՝ մարդատար Գազելներ, Գազելը մխրճվել է «պադստանցիայի» մեջ. կան վիրավորներ, գյուղը հոսանքազրկվել է, բնակիչները մեղադրում են «Վեոլիա Ջրին»։

Այսօր՝ փետրվարի 18-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Եղվարդ ավտոճանապարհի՝ Զովունի գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes մակնիշի 36 ՏX 722 համարանիշի, KIa մակնիշի 866 ԼT 61 համարանիշի, թիվ 269 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի 1993 Լ համարանիշի, Opel մակնիշի 36 NX 311 համարանիշի, Lada Samara 1600 մակնիշի 03 ՕՕ 070 համարանիշի և թիվ 39 երթուղին սպասարկող Գազել մակնիշի 1773 Տ համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թիվ 30 երթուղին սպասարկող Գազելը դուրս է եկել հանդիսպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և կողաշրջված վիճակում մխրճվել էլեկտրասնուցման կայանի մեջ։

Դեպքի վայրոյմ հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոլատի հրշեջ-փրկարարները, ովքեր ժամանել են 2 մարտական հաշվարկով, և վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Ճանապարհայիհն ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանն ու նույն վաշտի 1-ին դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանը։

 Մանրամասները՝ /shamshyan.com կայքում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհի մոտ 1 կմ-անոց հատված ամբողջովին մերկասառույց է, ու վարորդները մեղադրում էին Ճանշինին, սակայն Ճանշինի մեղավորությունն այստեղ չկա. նրանք ճանապարհը ամբողությամբ մաքրել են, ձյուն ու սառույց չի եղել, և մերկասառույցի մեղավորը «Վեոլիա Ջուր»-ն է, այդ մասին ասում էին բնակիչները։

Նրանք ֆոտոլրագրողի հետ զրույցում մատնանշում էին այն փաստը, որ ամեն անգամ ջուրը դուրս է գալիս, ու միշտ ահազանգում են «Վեոլիա Ջուր», սակայն նրանք չեն բարեհաճում. «Եթե մեր հեռախոսազանգերին «Վեոլիա Ջուր»-ը օպերատիվորեն արձագանքեր ու ժանանակին ներկայանային և խնդիրը լուծեին, էսքան մերկասառույցը չէր լինի։ Ջուրն անխնա հոսում է, զանգահարում ենք «Վեոլիա Ջուր», զանգահարում ենք թեժ գիծ, ոնց որ ուղտի ականջում քնած լինեն, իսկ փողերը կանոնավոր վճարում ենք։ Հիմա «Վեոլիա Ջուրը» արդյո՞ք փոխհատուցում կանի, թե՞ հերթական անգամ կսկսեն ամբախ-զամբախ արդարացումներ անել։ Եթե Կոտայքի մարզպետարանը և Զովունիի գյուղապետարանը մի անգան նրանց տուգանեն, էլ նման խնդիրների առջև չենք կանգնի»։

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

 

 

դիտվել է 10723 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից