Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
01 / Ապրիլ / 2020


Ինքնասպանությունների կանխարգելման խնդրի շուրջ


Վերջին շրջանում հերթական անգամ հանրային քննարկման առարկա է դարձել բանակում ոչ մարտական կորուստների թեման և մասնավորապես՝ ինքնասպանությունների խնդիրը։

Մեր հասարակությունն առհասարակ բավականին ցավոտ է վերաբերվում բանակի հետ առնչվող բացասական երևույթներին։ Սա մի կողմից ցույց է տալիս, որ մեր համար շատ կարևոր է բանակը, մյուս կողմից տեղ է թողնում նաև շահարկումների համար։ Գրեթե յուրաքանչյուր նման դեպքում, դեռևս չունենալով բավարար տեղեկություն, տարբեր անհատներ ու շրջանակներ սկսվում են շահարկել բանակում այս կամ այն «բարքերի», ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերը։ Անմիջապես նշանակվում են մեղավորներ, ի դեմս անմիջական հրամանատարների կամ ընդհանրապես սպաների և բանակի բարձրագույն հրամանատարության։

Մինչդեռ իրականում ինքնասպանությունների պատճառները կարող են լինել ամենաբազմազան, այդ թվում, այո՝ ոչ կանոնադրային հարաբերություններ, բայց ոչ միայն։ Ըստ այդմ մեղավորներն էլ, եթե այդպիսիք կան, կարող են լինել տարբեր մարդիկ ու ամենևին պարտադիր չէ, որ դրանք միշտ լինեն հրամանատարները։ Ասվածից չի բխում, թե հրամանատարները կամ սպաները պատասխանատություն չունեն, սակայն պիտի կարողանանք տարբերել քրեաիրավական պատասխանատվությունը պատասխանատվության այլ տեսակներից՝ աշխատանքային, մարդկային, բարոյական և այլն։ Նույնը վերաբերվում է նաև բանակի բարձրագույն հրամանատարության պատասխանատվությանը։ Այս մասին դեռ կխոսենք ստորև։

Ինչ մնում է բանակում ինքնասպանություններին ու դրանց հանրային արձագանքին, ապա համեմատության համար զուգահեռներ անցկացնենք քաղաքացիական կյանքում ինքնասպանությունների հետ։ 2019թ․ Հայաստանում գրանցվել է 153 ինքնասպանություն, որոնցից 10-ը բանակում։ Սակայն քաղաքացիական կյանքում այդ 143 ինքնասպանությունն աննկատ է անցել, ոչ ոք կանխավ մեղավորներ չի նշանակել։ Էլ ավելի շատ են ինքնասպանության փորձերը 460 դեպք 2019թ.-ին։ Պատկերավոր ասած՝ Հայաստանում միջինը յուրաքանչյուր 2–3 օրը մեկ տեղի է ունենում 1 ինքնասպանություն։

Շարունակությունը սկզբնաղբյուր կայք razm.info-ում

դիտվել է 3759 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից