Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
03 / Հունիս / 2020


Յուրաքանչյուր զինվորի կամ սպայի, յուրաքանչյուր մեր հայրենակցի զոհվելը մեծագույն ցավ է. Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը անդարդարձել է վերջին օրերին ԶՈՒ-ում տեղի ունեցող ցավալի դեպքերին` ցավակցություն հայտնելով  ծառայության ընթացքում զոհված բոլոր զինծառայողների ընտանիքներին ու հարազատներին:

Ներկայացնենք ՀՀ նախագահի խոսքն ամբողջությամբ.

«Սիրելի հայրենակիցներ,

Զինված ուժերում վերջին օրերին տեղի ունեցած մտահոգիչ դեպքերի կապակցությամբ նախ ցանկանում եմ անկեղծ ցավակցություններս հայտնել ծառայության ընթացքում զոհված մեր բոլոր զինծառայողների ընտանիքներին ու հարազատներին՝ կիսելով նրանց վիշտը:

Յուրաքանչյուր զինվորի կամ սպայի, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր մեր հայրենակցի զոհվելը մեծագույն ցավ է, անդառնալի կորուստ:

Սիրելի՛ զինվորներ, սիրելի՛ հրամանատարներ,

Ձեզնից յուրաքանչյուրն իր ընտանեկան օջախից, իր ծնողներից, կնոջից, երեխաներից կամ հարազատներից, իր սիրած աղջկանից մի անկեղծ օրհնություն, աննկարագրելի մի ջերմություն, մի տաք համբույր է ստացել ծառայության մեկնելիս: Ձեզ մաղթել են անփորձանք ծառայություն և բարի վերադարձ, վստահ են եղել, որ դուք հայրենիքի հուսալի պաշտպան եք լինելու, ապահով են եղել, որ լավ ընկեր կլինեք, ու ձեր կողքին էլ լավ ծառայակից ընկեր կլինի, որի հետ կկիսեք ոչ միայն ծառայության դժվարությունները, այլև միասին՝ թիկունք թիկունքի տված, կուռ, ամբողջական ու հզոր ուժ լինելու զգացողությունը:

Բանակը փորձառություն է, ուսում, դաստիարակություն, կյանքի ու հայրենասիրության դաս, որը հեշտ չի տրվում, բայց անհրաժեշտ է: Անցնելով այն՝ դուք հասունանում ենք, ամրանում, սովորում դիմակայել ու հաղթահարել, լինել սառնասիրտ ու զուսպ ու ամենակարևորը լինել պատասխանատու, որովհետև ձեզ՝ հայոց բանակի թե՛ տասնութամյա նորակոչիկներին, թե՛ ծառայության բովով անցած փորձառու սպաներին է վստահված ամենաարժեքավորը՝ մեր հայրենիքի, մեր ընտանիքների պաշտպանությունը, մեր ապագան ու խաղաղությունը: Պատասխանատվությամբ վերաբերվեք ձեր առաքելությանը, միմյանց հետ ձեր փոխհարաբերություններին, հիշեք՝ հանդուրժողականությունն ուժի ապացույց է:

Հիշեք, որ դուք ծառայում եք հաղթանակած բանակում ու պետք է պատվով ու արժանապատվությամբ շարունակեք կյանքի ու մահվան գնով ձևավորված ու կայացած հայկական բանակի ամենալավ ավանդույթները՝ փոխօգնության, միասնականության ու համախմբվածության ավանդույթները:

Մենք վստահում, հավատում ու սպասում ենք ձեզնից յուրաքանչյուրին: Հիշեք, որ մենք կորցնելու կյանքեր չունենք, մենք չպետք է ունենանք չիրականացված երազանքներ, ձեր օջախներում դեռ պետք է զավակներ ծնվեն, ձեզանից յուրաքանչյուրը արժանի է ու պետք է տեսնի միասնական ու խաղաղ հայրենիքի փայլուն ապագան, ձեր նվիրյալ ծառայությամբ կերտած ապագան:

Սիրելի հայրենակիցներ,

Միասին ապավեն լինենք մեր զինվորին, սպային, խաղաղություն պահպանենք մեր տանն ու հասարակության մեջ:

Իսկ տան խաղաղությունն առանց հանդուրժողականության հնարավոր չէ, առանց իրար ցավ զգալու հնարավոր չէ, առանց միմյանց կարծիքը հարգելու, առանց իրար հետ միասին ապրել սովորելու հնարավոր չէ։

Աստված պահապան բոլորիս»:

դիտվել է 2558 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից