Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
01 / Ապրիլ / 2020


Աջափնյակի թաղապետը հրաժարական տվեց


Հարգելի՛ քաղաքացիներ, Երևանի քաղաքապետարանի, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հարգելի՛ գործընկերներ, Աջափնյակ վարչական շրջանի սիրելի՛ բնակիչներ.

2018 թվականից պատիվ եմ ունեցել ստանձնել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները, որոնք կատարել եմ սիրով ու բարձր պատասխանատվությամբ։

Այս ժամանակահատվածում վարչական շրջանի աշխատակազմի հետ միասին իրականացրել ենք բազմաթիվ ծրագրեր՝ ի նպաստ մեր վարչական շրջանի զարգացման: Չիրականացված ծրագրերի համար հայցում եմ ձեր ներողամտությունը։

Սիրելի՛ աջափնյակցիներ, դիմում եմ ներկայացրել դադարեցնելու իմ լիազորությունները որպես վարչական շրջանի ղեկավար՝ իմ գիտելիքները, ուժն ու եռանդը ծառայեցնելով մեկ այլ ազգօգուտ գործում։ Արդյունավետ աշխատանք և հաջողություններ եմ մաղթում վարչական շրջանի նոր ղեկավարին:

Լիահույս եմ, որ նոր ղեկավարը, պատրաստ կլինի կիսելու վարչական շրջանի հոգսերը․ Աջափնյակը շարունակելու է զարգանալ, և ես, իմ հնարավորությունների սահմաններում, շարունակելու եմ աջակցել և նպաստել այդ գործընթացին ուղղված ցանկացած նախաձեռնություն։

Սիրելի՛ աջափնյակցիներ, գործընկերներ, շնորհակալ եմ ձեզ՝ այս տարիների ընթացքում միասնական և նվիրված աշխատանքի, ինձ աջակցելու և վստահելու համար:

Բոլորիս հաջողություն եմ մաղթում։

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայան

դիտվել է 5505 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից