Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
05 / Ապրիլ / 2020


Մանկապատանեկան գրքի երևանյան 16-րդ տոնավաճառ-ցուցահանդես

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ս/թ փետրվարի 19-21-ը կազմակերպում է ավանդական դարձած Մանկապատանեկան գրքի երևանյան 16-րդ տոնավաճառ-ցուցահանդեսը, որին իրենց մանկապատանեկան հավաքածուներով կմասնակցեն ՀՀ 10-ից ավելի հրատարակչություն և գրատուն, այդ թվում՝ «Էդիթ Պրինտ», «Զանգակ», «Արևիկ», «Մարի», «ՋիԷսԷմ» և այլն, ինչպես նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնը պարսկերեն հավաքածուով: Տոնավաճառին զուգահեռ գրադարանում կիրականացվի միջոցառումների ծրագիր. պաշտոնական բացումը՝ փետրվարի 19-ին՝ ժամը՝ 14:00-ին: Տոնավաճառի նպատակն է մանուկների և պատանիների շրջանում հետաքրքրություն առաջացնել գրքի և ընթերցանության նկատմամբ և հանրությանն իրազեկել մանկապատանեկան գրքի նորություններին:

Նախատեսվում են նաև հանդիպումներ և ինտերակտիվ քննարկումներ 2019 թ.-ի Մանկապատանեկան գրողների և նկարազարդողների մրցույթի մրցանակակիրների և երեխաների մասնակցությամբ, գրադարանի տարվա լավագույն ընթերցողների պարգևատրումներ, տարվա հոբելյարներին նվիրված կինոդիտումներ: Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, կշեշտադրվի «Նվեր զինվորին» գրքի նվիրատվության ակցիան, որի ընթացքում գնված նախընտրելի գիրքը կարելի է ընծայագրել հայ զինվորին:

Ամփոփումը՝ փետրվարի 21-ին՝ Մայրենի լեզվի միջազգային օրը:

Կից ծրագիրը՝

ԾՐԱԳԻՐ

ՓԵՏՐՎԱՐԻ 19
ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐ. ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐ
11:00 գրքի քննարկում. «Շատ քաղցած թրթուրը».
ներկայացնում է «Արևիկ» հրատարակչությունը հեքիաթի սրահ
12:00 մուլտֆիլմի դիտում. Հովհ. Թումանյանի «Անբան Հուռին» դահլիճ
12:00 գրքի ակումբ. Մանկապատանեկան գրողների և նկարզարդողների մրցույթ 2019-ի
մանկապատանեկան արձակ անվանակարգի և ՀՀ նախագահի տիկին
Ն. Սարգսյանի կողմից Հատուկ մրցանակակիր Աննա Ասլանյանի «Գագիկն ընկել է
իր երազների գիրկը» ստեղծագործության ընթերցում և ինտերակտիվ քննարկում
հեղինակի հետ
արաբական անկյուն
12:00 հեքիաթապատում. «Հեքիաթի դեսպաններ» խորագրով ծրագրի շրջանակներում
հեքիաթ է կարդում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա.Հարությունյանը

հեքիաթի սրահ

13:00 գրքի քննարկում. «Կանաչ դաշտը».
նվիրված Հրանտ Մաթևոսյանի 85 ամյակին 5-8-րդ դաս. սրահ
13:00 գրքի ակումբ. Մանկապատանեկան գրողների և նկարզարդողների մրցույթ 2019-ի
նկարազարդման անվանակարգի I և ՀՀ նախագահի տիկին Ն. Սարգսյանի
Հատուկ մրցանակակիր Լ. Ալթունյանի «Երաժիշտ հրեշը» ստեղծագործության
ինտերակտիվ ընթերցում և քննարկում հեղինակի հետ
ազատ զբաղմունքի սրահ
13:30 ինտերակտիվ խաղ-վիկտորինա Հովհ. Թումանյանի
ստեղծագործությունների մոտիվներով ընթերցասրահ
14:00 տոնավաճառի պաշտոնական բացում.
*գրադարանի տարվա լավագույն ընթերցողների պարգևատրում ճեմասրահ
*մշակութային ծրագիր
14:30 հեքիաթապատում. «Հեքիաթի դեսպաններ» խորագրով ծրագրի շրջանակներում
հեքիաթ է կարդում ՀՀ-ում Իտալիայի
փոխդեսպան Աննա Ռոզա Կոլանջելոն հեքիաթի սրահ
14:45 ծանոթացում խոսող գրքերին. ներկայացնում է «ՋիԷսէմ» ստուդիան
ձայնադարան
15:30 հանդիպում-զրույց հոգեբանի հետ «Ինչպե՞ս խրախուսել երեխային
ընթերցել կամ ընտանեկան ընթերցանության դերն ու կարևորությունը

ընթերցող երեխա դաստիարակելու համար» խորագրով
ազատ զբաղմունքի սրահ
17:00 կինոդիտում | թեյախմություն
«Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը՝ նվիրված Հրանտ Մաթևոսյանի 85 և
Հենրիկ Մալյանի 95 ամյակներին.
կինոգետի բանախոսություն՝ «3 մեծերը 1 ֆիլմում»
Մ. Մկրտչյան/90, Հ. Մաթևոսյան/85, Խ. Աբրահամյան/90 դահլիճ
ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ
ցուցահանդեսներ.
 հոբելյար գրքեր
 հոբելյար գրողներ ճեմասրահ
 տարվա ամենաընթերցված գրքերը սպասարկման սրահներ
 Ղ. Աղայան/180, Խնկո Ապեր/150,
Սուրեն Մուրադյան/90, Երվանդ Պետրոսյան/80 ն/դ-4-րդ դաս. սրահ
երաժշտության ժամ վինիլներով՝ նվիրված տարվա երաժիշտ
հոբելյարներին. Լ. Վ. Բեթհովեն/250, Էդ. Հովհաննիսյան/90 ձայնադարան
ՓԵՏՐՎԱՐԻ 20
ԽՆԿՈ ԱՊՈՐ, ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆԻ ՕՐ
11:00 ինտերակտիվ խաղ-վիկտորինա «Ամեն ինչ երկիր մոլորակի մասին»
խորագրով. «Ատլաս, ինչը որտեղ է» հրատարակությունը
ներկայացնում է «ՋիԷսէմ» ստուդիան արաբական անկյուն
12:00 գրքի ակումբ. Մանկապատանեկան գրողների և նկարզարդողների մրցույթ 2019-ի
մանկապատանեկան արձակ անվանակարգի III մրցանակակիր Օլգա Դարյանի
«Խաղողի երկիրը կամ խխունջի, խլուրդի և խատուտիկի արկածը»
ստեղծագործության ինտերակտիվ ընթերցում և քննարկում հեղինակի հետ
ն/դ-4-րդ դաս. սրահ
12:30 մուլտֆիլմի դիտում. Ղ. Աղայանի «Անահիտը» դահլիճ
13:00 տիկնիկային ներկայացում. Խնկո Ապոր առակները հեքիաթի սրահ
14:00 գրքի շնորհանդես. «Դա կատարվեց ապրիլին» ճապոնական կոմիքսների
ժողովածուն ներկայացնում է «HY pictures» ընկերությունը արաբական անկյուն
14:00 բարձրաձայն ընթերցանություն. «Հանելուկների զամբյուղը»
ժողովածուն ներկայացնում է «Արևիկ» հրատարակչությունը հեքիաթի սրահ
14:30 հեքիաթապատում. «Հեքիաթի դեսպաններ» խորագրով ծրագրի շրջանակում
հեքիաթ է կարդում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և
համագործակցության հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլանը հեքիաթի սրահ

14:30 գրքի ակումբ. «Փոքրիկ իշխանը» ստեղծագործության
ֆրանսերեն բարձրաձայն ընթերցանություն և բեմականացում նվիրված՝
Անտուան դը Սենտ Էքզյուպերիի ծննդյան 120 ամյակին օտարալեզու սրահ
15:00 գրքի շնորհանդես. «Գեղադիտակ» պատանեկան մատենաշարը
ներկայացնում է «Դարակ» հրատարակչությունը ազատ զբաղմունքի սրահ
15:00 գրքի ակումբ. կարդանք, քննարկենք Անտոն Չեխովի /160 ամյակ/
պատմվածքները 9-12-րդ դաս. սրահ
15:00 ինտերակտիվ խաղ «Արի լուծենք խնդիրներ» խորագրով մաթեմատիկական
փոխգործուն խաղ-լուծումներ է ներկայացնում «Մարի» հրատարակչությունը
ընթերցասրահ
16:00 մանկական ինտերակտիվ ներկայացում. Թումանյանի հեքիաթների
մոտիվներով «Շունն ու Կատուն, Պոչատ Աղվեսը և Ճամփորդները»
ներկայացնում է «Հեքիաթերեն» շարժական տիկնիկային թատրոնը
հեքիաթի սրահ
17:00 կինոդիտում | թեյախմություն
«Ագաթա Քրիստի» ֆիլմի ցուցադրություն՝ նվիրված Ագաթա
Քրիստիի 130 ամյակին. ներկայացնում է «ԷդիթՊրինտ» հրատարակչությունը
դահլիճ
ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ
ինտերակտիվ խաղ-վիկտորինա Խնկո Ապոր ստեղծագործության մոտիվներով
ընթերցասրահ
Խնկո Ապոր առակները. կարդում է դերասան Ստ. Շահինյանը հեքիաթի սրահ
երաժշտության ժամ վինիլներով՝ նվիրված տարվա երաժիշտ
հոբելյարներին. Պ. Չայկովսկի/180, Ալ.Հարությունյան/100 ձայնադարան
«Մկնիկ հարսնացուն» մանկական մյուզիքլի խմբային ունկնդրում.
նվիրված Ռ. Պետրոսյանի և Ս. Մուրադյանի 90 ամյակներին ձայնադարան
ՓԵՏՐՎԱՐԻ 21
ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
11:00 «Սեր լեզուների հանդեպ» խորագրով փոխգործուն միջոցառում կրտսեր տարիքի երեխաների համար.
«1000 անհրաժեշտ բառեր» հայերեն-անգլերեն պատկերազարդ բառարանը ներկայացնում է «ՋիԷսէմ»
ստուդիան
արաբական անկյուն
12:00 գրքի ակումբ. Մանկապատանեկան գրողների և նկարզարդողների մրցույթ 2019-ի

մանկապատանեկան արձակ անվանակարգի II մրցանակակիր Էդգար Թաթիկյանի «Ձնեմարդը»
ստեղծագործության ընթերցում և ինտերակտիվ քննարկում հեղինակի հետ
ն/դ-4-րդ դաս. սրահ
13:00 Հեքիաթի ժամ. ազգային հեքիաթներ է ներկայացնում
«Մարի» հրատարակչությունը հեքիաթի սրահ
14:00 «Թերթենք պատմության էջերը» խորագրով միջոցառում՝ նվիրված
մեսրոպյան այբուբենի 1615 ամյակին 5-8-րդ դաս. սրահ
14:00 «Մեր մայրենին» խորագրով զրույց-միջոցառում նվիրված մայրենի լեզվի
միջազգային օրվան 9-12-րդ դաս. սրահ
14:00 գրքի ակումբ. Մանկապատանեկան գրողների և նկարզարդողների մրցույթ 2019-ի
մանկապատանեկան արձակ անվանակարգի II մրցանակին արժանացած Հովիկ
Մխիթարյանի «Սքանչելին» ստեղծագործության ընթերցում և ինտերակտիվ
քննարկում հեղինակի հետ ն/դ-4-րդ դաս. սրահ
14:30 լեզվաբանական խաղ-մրցույթ/անգլերեն օտարալեզու սրահ
14:30 «Ճանապահորդություն հեքիաթով-2019» մանկապատանեկան մրցույթի
արդյունքների ամփոփում դահլիճ
15:00 ներկայացնում են ընթերցողները. Ռեյ Բրեդբըրի/100 ընթերցան. ղեկ. սրահ
15:30 մուլտֆիլմի դիտում. «Չիպոլինոյի արկածները». Ջ. Ռոդարի/100 դահլիճ
17:00 կինոդիտում | թեյախմություն
«Եռանկյունի» ֆիլմի ցուցադրություն՝ նվիրված
Աղասի Այվազյանի և Հենրիկ Մալյանի 95 ամյակներին դահլիճ
ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ
երաժշտության ժամ վինիլներով՝ նվիրված տարվա երաժիշտ
հոբելյարներին. Շոպեն/210 ձայնադարան
երաժշտության ժամ. «Երաժշտական այբուբեն» երգաշարի
խմբային ունկնդրում՝ նվիրված Արեգ Լուսինյանի 85 ամյակին ձայնադարան

դիտվել է 618 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից