Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
01 / Ապրիլ / 2020


Այդ «հայկական ծագումով» հույն աղջիկը պիտի ներկայացնի Հայաստանը. հազար ամոթ մեզ բոլորիս. Կարեն Քոչարյան

Հայտնի հեռուստահաղորդավար Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հ1-ի «ՈԽԵՐԻՄ ԹՇՆԱՄԻՆ»
"ЗЛОСТНЫЙ НЕНАВИСТНИК" Հ1

Այս գեղեցկուհին,որը լուսավորում ու գեղեցկացնում է մեր գիշերային Երևանը բազմիցս պարգևել է մեզ բազում հաճելի պահեր,իսկ ահա վերջին տասնամյակներում միայն տխրեցնում ու հիասթափեցնում է մեզ: Լավ,ինչքա՞ն կարելի է:Ամեն ինչին չափ ու սահման կա:Հիմա էլի ոմանք կասեն,որ ես Հ1-ի «ոխերիմ թշնամին եմ»: Բայց ինձ համար ահավոր ցավ է տեսնել այս մակարդակն ու այս վերաբերմունքը հեռուստատեսության նկատմամբ:Մարդիկ փողոցում մոտենում են ինձ և ներկայացնում իրենց վրդովմունքն ու բողոքները:Եվ այսքանից հետո կարծում եմ պարզ է,թե ովքեր են Հ1-ի ոխերիմ թշնամիները...


Էս ինչ է կատարվում… Արդեն հասանք նրան, որ Հանրային հեռուստատեսությունը իրական պրոֆեսիոնալ արվեստին նախընտրում է էրոտիկ շոուներ, այն էլ մուղամական մելիզմներով: Ու այդ հույն աղջիկը,«հայկական ծագումով» պիտի ներկայացնի Հայաստա՞նը: Հազար ամոթ մեզ բոլորիս: Ի դեպ, այդ մասին խոսակցությունները պտտվում էին դեռ սկզբնական շրջանում:

Բայց,որ վերջին օրը անսպասելի հայտարարվեց կանոնների փոփոխության մասին և ոմանք Հանրայինից, մեղմ ասած, փայ մտան, ստեղծելով ինչ որ անհասկանալի «հեռուստատեսային պրոֆեսիոնալ ժյուրի », հասկանալի դարձավ,որ դա արվում է իրենց գծած հանցավոր ծրագիրը վերջնականապես իրականացնելու համար: Շատ մասնակիցների համար,որոնց թվում ի դեպ կային շատ շնորհալիներ և արժանիներ,սա ասես շոկ լիներ:Ամեն ինչ պարզ էր:


Էլ չասեմ,որ ղեկավարությունը ոչ մի պատասանատվություն չկրեց մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար: Ի դեպ, այդ պարտավորությունը նշված էր նրանց հետ կնքած պայմանագրերում: Նիկոլայ Արությունովը փորձի ընթացքում,մրցույթից երկու օր առաջ, բեմի անսարգության պատճառով ընկավ,լուրջ վնասելով ոտքը և ստիպված եղավ դուրս գալ ելույթի ձեռնափայտով ու երգել նստած,զսպելով ցավը դեղերի միջոցով:

Իսկ կազմակերպիչները չբարեհաճեցին նույնիսկ շտապ օգնություն կանչել: Հաջորդ օրը նույն տեղում, նույն ձևով ընկան ևս երկու մասնակից աղջիկներ,որոնք փառք Աստծո, ոչ մի լուրջ վնասվածք չստացան:Սա էլ է անհասկանալի և ոմանց կողմից որակավորվում է,որպես մրցակիցներին շարքից հանել:Չգիտեմ,այս հարցում չեմ կարող ոչինչ պնդել:


Ախր ճիշտ էի անում էլի,որ վերջին տարիներին առհամարում էի այդ Եվրոտեսիլ կոչվածը:Եվ եթե չլիներ այն պրոֆեսիոնալ զույգի մասնակցությունը,խոսքս Նիկոլայ և Սերգեյ Արությունովների մասին է,որոնց աջակցում էին հարյուր հազարավոր մարդիկ,ես էլի հեռու կմնայի այս չարաբաստիկ մրցույթից:


Ամեն դեպքում ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց,ով մեր կողքին էր,ով գնահատեց իրական արվեստը, ով հավատաց Նիկոլային և Սերգեյին:Կարծում եմ Եվրոտեսիլ կոչվածը չէ,որ նրանց պիտի ճանաչում ու փառք բերեր,որն իրենք ունեն վաղուց և ոչ միայն Ռուսաստանում, ուր միշտ հպարտությամբ նշում են,որ իրենք հայ են:


Ուզում եմ հավատալ,որ նրանք չեն հիասթափվել Հայաստանից և մենք բազմիցս դեռ ականատես կլինենք նրանց ելույթներին ու հաղթանակներին:Հայաստանում ձեզ սիրում և գնահատում է ժողովուրդը: Ուրեմն մինչ նոր հանդիպում:

դիտվել է 59831 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից