Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
01 / Ապրիլ / 2020


«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը տեղափոխվել է հոգեբուժարան

«Էրեբունի պլազա»-ում հունվարի 23-ին կրակոցներ արձակած Արթուր Թորոսյանը դեռ մեղադրյալի կարգավիճակում է և կալանավորված, սակայն դատարանի որոշմամբ տեղափոխվել է հոգեբուժարան՝ ստացիոնար դատահոգեբանական փորձաքննություն անցնելու համար։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արամ Ավետիսյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը հունվարի 23-ին, ժամը 14:38-ին, ահազանգ էր ստացել «Էրեբունի պլազա»-ի շրջակայքում հնչած կրակոցների վերաբերյալ: Ավելի ուշ կրակոցներ արձակած անձը ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ բանակցություններից հետո հանձնել էր զենքը և ձերբակալվել։ Նրան Էրեբունի պլազայից իր ծառայողական մեքենայով ոստիկանության բաժին էր տեղափոխել Արման Սարգսյանը:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեկան օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի, 185-րդ հոդվածի 2֊րդ մասի 1֊ին և 218֊ի 2֊րդի 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերի հատկանիշներով։

 

դիտվել է 1950 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից