Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
25 / Սեպտեմբեր / 2020


Կադրային փոփոխություններ ոստիկանությունում


SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 17-ին, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Սարգսյանի հրամանով ոստիկանության փոխգնդապետ Վահրամ Խաչատրյանը նշանակվել է ոստիկանության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ՝ ազատվելով ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի պետի պաշտոնից:

ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Գևորգյանը ազատվել է ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել նույն բաժանմունքի պետ:


Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Վահրամ Ենոքյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի տրամադրության տակ: Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Մկրտիչ Վարոսյանը նշանակվել է ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ:

Ոստիկանության Արարատի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Խմելյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանության Մեծամորի բաժնի պետ: ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Արարատի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Ղարիբ Հովհաննիսյանը, ով մինչ այդ աշխատում էր ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում:

դիտվել է 14542 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից