Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
05 / Հունիս / 2020


Նախորդ իշխանությունների ժամանակ ևս, թե օրենսդիր, թե գործադիր մարմնում գործում էին Սորոսի գրասենյակից օգտվողներ, ապազգայիններ ու թալանչիներ

Գեղամ Օհանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

Եվ ուրեմն
(Պնդուկներին ու կարճի սիրահարներին հորդորում եմ չկարդալ ;) )

ՍԴ հիմնախնդրի լուծման համար առաջարկվող հանրաքվեի արդարացիությունը հասկանալու համար, նախ պետք է վերադառնանք ամենասկիզբ ու պարզենք որոշ մոտեցումներ, որոնք առկա են մեր իրականության մեջ։

Միտք-1

Նախ մենք պետք է հասկանանք մեր գիտակցության մեջ, թե ինչ իրականում տեղի ունեցավ 2 տարի առաջ ապրիլ-մայիս ամիսներին։ Որոշները պնդում են, որ տեղի ունեցավ հեղափոխություն, որոշները՝ իշխանափոխություն, որոշներն էլ կարծում են, որ այս ամենը թատրոն էր և այսօրվա իշխանությունը, նախորդների իրավահաջորդն է։
Կարծում եմ այս թնջուկից դուրս գալու համար, պետք է մոտենալ հարցին հետևյալ կերպ․ մենք պետք է սահմանենք այն ինչ արեցինք մենք՝ այսինքն ժողովուրդը։ Իսկ ժողովուրդը համոզված եմ, դուրս էր եկել հեղափոխության։ Դիցուկ մեր պարագայում եկեք ընդունենք, որ տեղի է ունեցել հեղափոխություն և բացառենք մյուս երկու տարբերակները։ Սա մեզ թույլ կտա ձերբազատվել ժամավաճառությունից և բամբասանքներից, իսկ եթե անգամ այսօրվա իշխանությունը առաջնորդվել է երկրորդ կամ երրորդ տարբերակով, մեր այս մոտեցման դեպքում, խաղից դուրս կմնա ոչ թե ժողովուրդը այլ հենց իրենք։

Միտք-2

Ըստ բազմաթիվ կարծիքների, այսօրվա իշխանությունները ինքնուրույն չեն և բնականաբար այդ պարագայում պետք է նրանց ետևում կանգնած լինեն ինչ-որ ուժեր։ Որոշները պնդում են, որ Փաշինյանը Լևոնի մարդն է, որոշները՝ Սորոսի, որոշները Սերժի և այդպես շարունակ։ Նկատենք, որ ոչ ոք չի վերագրում նրանց, ինչ-որ ազգային-պահպանողական ուժի, չնայած, որ և՛ օրենսդիր, և՛ գործադիր մարմնում, բացի լևոնական, բացի սորոսական ու սերժական մարդկանցից, կան նաև ազգային-պետական նկարագիր ունեցող կառուցողական մարդիկ։
Ընդունենք այն փաստը, որ նախորդ իշխանությունների ժամանակ ևս, թե օրենսդիր, թե գործադիր մարմնում գործում էին Սորոսի գրասենյակից օգտվողներ, ապազգայիններ ու թալանչիներ, բայց նախորդ իշխանությունը անկախ դրանից, իրեն հռչակել էր ազգային-պահպանողական։

Միտք-3 (հետևություն միտք-2-ից)

Ու՞մ է ձեռնտու, այսօրվա իշխանության պիտակել ապազգային։ Տրամաբանական է, որ այդ քայլին պիտի գնան նրանք, ովքեր հանդես են գալիս ազգային-պահպանողական գաղափարների դիրքերից։
Իսկ այդ դիրքերից, հեղափոխության հենց առաջին իսկ եռամսյակից իրենց վերահաստատել են նախորդ իշխանությունների ներկայացուցիչները։

Եվ իհարկե այս քարոզի վրա ծախսվում են միլիոնավոր դոլարներ, այն գումարներից, որոնք տարիներ շարունակ զավթվել է։

Ուրեմն պիտակավորել հենց լևոնական կամ հենց սորոսական, ինքնանպատակ չէ, թե առաջինը, թե երկրորդը, ապազգային զգացումներ են գենեռացնում հանրության մեջ։ Եվ ուրեմն պետք է պիտակել ոչ թե թալանչի, ոչ թե հանցագործ կամ մարդասպան, այլ հենց ապազգային, որպեսզի, նորին մեծություն ազգայինը գա փրկության։

Միտք-4

Ուրեմն ի՞նչ է պետք ազգային-պահանողական դիմակ ունենալու համար։ Ազգային մարդի՞կ, ազգային գաղափարնե՞ր, խնդրե՛մ, ներխուժել բազմաչարչար ԱԶԳԱՅԻՆ ԴԱՇՏ կոչվածի մեջ, որտեղ կա և հավատարիմ երտասարդություն, և հանրայնացված մարդիկ, և մտահոգություն դեպի հայրենիքը։

Միտք-5

Հիմա՛, ի՞նչ է պետք անել մեզ, որպեսզի այս քաղաքական իրարանցման մեջ չբռնաբարվեն գաղափարներն ու նվիրվող, սիրող մարդկանց հավատը առ հայրենիք։ Ինչպե՞ս պաշտպանել ազգային դաշտը այդ կեղտից․․․

Երկար եմ մտածել, այսքանը գրելուց առաջ և հիմա հաստատապես պնդում եմ․
Ազգային դաշտ գոյություն չունի։ Ի՞նչ է նշանակում 96 տոկոս մոնոէթնիկ ազգային պետության մեջ, ինչ-որ անորոշ զանգվածի անվանել ազգային դաշտ, ու՞մ է դա ձեռնտու։
Իսկ ինչպե՞ս է սահմանվում ազգային դաշտը, իսկ ովքեր են այդ պարագայում մեր մյուս հայրենակիցները, ինչով են ազգային դաշտում գտնվողները ավելի ազգային, քան մնացած հայերը։

Իրականում մեր ազգը ինքնին ազգային է, այլապես վաղուց կդադարեր գոյություն ունենալուց։ Իր թերություններով, խնդիրներով հանդերձ մենք ունենք իմունիտետ մերը պահելու, ադապտացվելու ու դիմադրելու անգամ այս նոր՝ պոստմոդերնիստական գրոհներին։ Ուղղակի այն ակտիվ զանգվածը, որը սիրում է ապրել ազգային մշակույթով, սիրում է մխրճվել հանրային խնդիրների, ազգային անվտանգության, ինքնասիրության համար առաջացող թոհուբոհի մեջ, պիտի գիտակցի, որ ինքը ինչ-որ դաշտ չէ, այլ մի ողջ ազգի ակտիվը, որը պարտավոր է հավատարիմ մնալ ազգին ու ժողովրդին․․․

Այսպիսի մոտեցման ժամանակ փոխվում են դերերն ու դիրքերը, ազգային դաշտը ինքնագլուխ ինչ-որ զանգվածից վերածվում է հայրենիքի ու ժողովրդի, որը ունի դարերի իմաստություն, ծանրություն և հսկայական ուժ։ Բայց և որին դժվար է մոլորեցնել, օգտագործել կամ քցել։
Ազգը դուրս եկավ փողոց, նախորդներին ասաց ցտեսություն և այսօր, անկախ ներկա իշխանության էությունից, ազգաին ակտիվը իրավունք չունի կտրվել ազգի կայացրած որոշումից, այլապես կդադարի ակտիվը լինելուց։ Սա պետք է գիտակցի ցանկացած մեկը, ով իրեն համարում է ազգային․․․

Եվ ուրեմն այս պարագայի մեջ, գոնե ինձ համար մտածելու ոչինչ չկա։ Ես կմասնակցեմ ՍԴ հանրաքվեին, և կասեմ ցտեսություն նախորդների վերջին բեկորներ։ Կգնամ, որ կայացնեմ իմ գիտակցության մեջ արված հեղափոխությունը, որի մասին խոսել էինք առաջին կետում։ Կգնամ, որ այսուհետ ավելի խիստ ու ավելի պահանջկոտ լինեմ այսօրվա իշխանություններից, որովհետև ես եմ տերը իմ երկրի։ Իսկ ինձ մոլորեցնել փորձողին, արդեն ցույց եմ տվել, որ հարկ եղած դեպքում, կարող եմ ուղարկել գրողի ծոցը, որքան էլ որ կառչած լինի աթոռից․․․

Եվ ուրեմն եկեք փոխենք տերմինները և ավելի ճիշտ սահմանումներ տանք, որովհետև սխալը ծնում է նոր սխալներ։ Ազգային դաշտում մարդիկ ու խմբավորումներ կարող են վարձվել, բայց ազգի ակտիվը վարձկան դառնալ չի կարող։ Ով կմտնի վարձկանության ասպարեզ ուղղակի կդադարի ազգային ակտիվի մասը կազմելուց, և ազգայինը ինքը կդադարի այդ դիմակը բռնածների հետ ասոցացվելուց։

Այսօր սահմանափակվեմ այսքանով, կսպասեմ արձագանքների և օրեր անց հանդես կգամ լրացմամբ, որովհետև թեման ծավալուն է, բացերը շատ։ Բարի գիշեր

Հ․Գ․
գրագետ և առանց վիրավորանք մեկնաբանություններին սիրով կարձագանքեմ, մնացածները․․․

դիտվել է 4160 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից