Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
14 / Հուլիս / 2020


Երբ Տիգրան Մեծը բանակցում էր Պոմպեոսի հետ, Ադրբեջան անունով պետություն գոյություն չուներ. Նիկոլ Փաշինան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ընթացող Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ պանելային քննարկման ժամանակ մեկ անգամ եւս վերահաստատեց, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Այս կերպ հակադարձելով Ալիեւի դիտարկմանը, թե Լեռնային Ղարաբաղը Հայաստան չէ, այն անկախ պետություն չէ, եւ ոչ ոք չի ճանաչում այդ անօրինական սուվբյեկտին: Փաշինյանն ասաց ինչպես Ադրբեջանն է անկախություն ձեռք բերել Խորհրդային Միությունից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը` Ադրբեջանից և Խորհրդային Միությունից է անկախացել: «Ադրբեջանը խախտել է հրադադարը եւ կորցրել է տարածքներ: Այո, առաջին հերթին Ադրբեջանը չի հարգել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փաստաթղթի պայմանները: Եթե նայենք թիվ 884 բանաձևը, կտեսնենք, որ այնտեղ գրված է, որ Ադրբեջանը խախտել է հրադարարը, և դրա հետևանքով կորցրել է տարածքներ: Բայց այստեղ ուզում եմ շատ կարեւոր մի բան ասել: Դժբախտաբար, վերջին 25-30 տարիներին ամեն անգամ մենք կրկնում ենք նույն բաները։ Չեմ կարծում, որ ճիշտ մոտեցում է սա: Մտավախություն ունեմ, որ միջազգային հանրությունը ինչ-որ առումով հոգնած կլինի նույն բանը լսելուց: Հակամարտության կարգավորման համար նոր մոտեցումներ ու գաղափարներ են պետք այժմ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նաեւ անդրադարձավ Իլհամ Ալիևի պատմական մեջբերումներին, ընդգծելով, որ այդքան հեռու գնալու կարիքը չկար: «Պետք չէր գնալ պատմության գիրկը, քանի որ երբ հայ թագավոր Տիգրան Մեծը բանակցում էր Պոմպեոսի` հռոմեական ռազմական առաջնորդի հետ, չկար որևէ պետություն Հարավային Կովկասում և ընդհանրապես ամբողջ աշխարհում, որը կանվանվեր Ադրբեջան: Ուստի չեմ կարծում, թե ճիշտ մոտեցում է այդքան հեռու գնալ: Ես կարող եմ գնալ էլ ավելի հեռուն և սկսել օրինակ մ.թ.ա․ 400-րդ թվականից, բայց այդպես չեմ վարվի, քանի որ չեմ կարծում, թե դա ճիշտ մոտեցում է»,- հայտարարեց Փաշինյանը:

Ըստ ՀՀ վարչապետի, Կովկասյան բյուրոյի որոշմամբ է Ղարաբաղը դարձել Հայաստանի մաս, ինչն ամբողջովին օրինական որոշում է եղել: Այդ որոշումից հետո Ստալինի անձնական նախաձեռնությամբ Մոսկվայում այն փոխվել է: «Դա կարծես դավ էր, համաձայնություն էր Ստալինի, Լենինի և Աթաթուրքի միջև: Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջան պետության կազմում: Ղարաբաղը դրվել է, մտցվել է Ադրբեջանի կազմի մեջ միայն Խորհրդային Միության ձևավորման գործընթացում: Եվ երբ մենք խոսում ենք տարածքային ամբողջականության մասին, պետք է որոշենք, թե որ երկրի տարածքային ամբողջականության մասին ենք մենք խոսում: Իմ հարցն այն է, որ եթե Ադրբեջանը հարգում էր Խորհրդային Միության տարածքային ամբողջականությունը, դառնալով անկախ պետություն, ինչպես էր հարգում այդ տարածքային ամբողջականությունը, եթե Ադրբեջանը դուրս եկավ Խորհրդային Միությունից նույն կերպ, ինչ Լեռնային Ղարաբաղը դուրս եկավ Խորհրդային Միությունից: Դուք կարող եք ասել, թե ես հիմա խոսում եմ մի պետության մասին, որը գոյություն չունի, այսինքն՝ Խորհրդային Միության, բայց Խորհրդային այն հանրապետությունը, որի կազմի մեջ էր Լեռնային Ղարաբաղը նույնպես գոյություն չունի, գոյություն չունի Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, և դա ճշմարտությունն է: Եվ ինչպես Ադրբեջանն անկախություն ձեռք բերեց Խորհրդային Միությունից, նույն կերպ Ղարաբաղը ձեռք բերեց անկախություն Խորհրդային Միությունից, և Խորհրդային Ադրբեջանից»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

դիտվել է 7743 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից