Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
06 / Ապրիլ / 2020


Արցախում համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն


Մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրություններին մասնակցելու համար ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 15-ի ժամը 18:00-ի դրությամբ ստացել է Արցախի Հանրապետության նախագահի 14 թեկնածուների գրանցման փաստաթղթեր:

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ԱՀ ԿԸՀ մամլո ծառայության փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ, ներկայացված 14 թեկնածուներից 8-ը առաջադրվել են կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքի կողմից, իսկ 6-ը՝ ինքնաառաջադրմամբ:

ԿԸՀ-ն ստացել է նախագահի թեկնածու առաջադրված «Անկախության սերունդ» կուսակցության կողմից Ռուսլան Իսրայելյանի, Արցախի «Արդարություն» կուսակցության կողմից Վիտալի Բալասանյանի, Արցախի «Պահպանողական» կուսակցության կողմից Դավիթ Բաբայանի, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության կողմից Դավիթ Իշխանյանի, «Արցախի ժողովրդավարական» կուսակցության կողմից Աշոտ Ղուլյանի, «Ազգային Վերածնունդ» կուսակցության կողմից Հայկ Խանումյանի, «Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունների դաշինքի կողմից Արայիկ Հարությունյանի, «Միացյալ Հայաստան» կուսակցության կողմից Վահան Բադասյանի և ինքնաառաջադրված թեկնածուներ Մասիս Մայիլյանի, Սերգեյ Ամիյանի, Քրիստին Բալայանի, Բելլա Լալայանի, Մելսիկ Պողոսյանի և Աշոտ Դադայանի գրանցման փաստաթղթերը:

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել 2 կուսակցությունների դաշինքներ և 10 կուսակցություններ:
Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել «Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունների դաշինքը՝ 65 թեկնածուների, «Նոր Արցախ» կուսակցությունների դաշինքը»՝ 31 թեկնածուների, Արցախի «Պահպանողական» կուսակցությունը՝ 16 թեկնածուների, «Միասնական հայրենիք» կուսակցությունը՝ 62 թեկնածուների, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը՝ 33 թեկնածուների, «Արցախի ժողովրդավարական» կուսակցությունը՝ 32 թեկնածուների, Արցախի «Արդարություն» կուսակցությունը՝ 35 թեկնածուների, Արցախի «Հեղափոխական» կուսակցությունը՝ 17 թեկնածուների, Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցությունը՝ 17 թեկնածուների, «Անկախություն սերունդ» կուսակցությունը՝ 17 թեկնածուների, Միացյալ Հայաստան» կուսակցությունը՝ 16 թեկնածուների ընդգրկմամբ:

Նշենք, որ ներկայացված փաստաթղթերը ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ուսումնասիրվում են: Առաջադրված բոլոր ընտրական ցուցակներին հնարավոր կլինի ծանոթանալ փետրվարի 18-ին`ԿԸՀ կայքում: Համաձայն ԱՀ ընտրական օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի և 121-րդ հոդվածի 4-րդ մասի` թեկնածուների գրանցումը, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցումը կիրականացվի մինչև 2020թ. փետրվարի 25-ի ժամը 18:00-ն:

դիտվել է 3581 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից