Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
26 / Հոկտեմբեր / 2020


««Դոլար Մարգոն» տարիներ շարունակ մսխել է պետական միջոցները. հերթական առևտուրն է անում Եվրատեսիլի շուրջ». Մգեր Արմենիա

Երգիչ Մհերն Արմենիան  իր էջում գրում է.

«Հանրային հեռուստատեսությունում հեղափոխություն այդպես էլ չեղավ…….

Հանրային հեռուտատեսությունը կազմակերպում է հերթական «Եվրատեսիլ» առևտուրը: Ինչո՞ւ առևտուր, որովհետև ինչ այս հեռուսատեսության տնօրեն դարձավ Մարագարիտա Գրիգորյանը՝ «Դոլար Մարգոն», կեղծվում է ամեն ինչ հանուն իրենց անձնական շահի։ Երբ ես մասնակցում էի դեպի Եվրատեսիլի նախագծին, հետագայում իմ ունեցած աղբյուրներից պարզեցի, որ sms քվեարկությամբ առաջին տեղում իրականում ո՛չ ես եմ եղել ո՛չ էլ Սևակ Խանաղյանը, այլ Մարիամ անունով մի աղջիկ։


Դոլար Մարգոն, ով իր ապաշնորհ թիմով ձախողել է ու ձախողում է Եվրատեսիլը՝ տարիներ շարունակ մսխելով պետական միջոցները, այսօր շարունակում է մնալ ու պաշտոնավարել, կազմակերպել հերթական առևտուրը դեպի Եվրատեսիլ նախագծի շնորհիվ, որին այսօր Հ1-ի ուղիղ եթերում ականատես կլինենք բոլորս: Կասկած չունեմ, որ կընտրվի արդեն իսկ նախապես որոշված մասնակիցը, և 2020 թվականին ևս մեկ անգամ Հայաստանը կձախողի եվրատեսիլում:

Զարմանում եմ, որ կան դեռ ստեղծագոծող երիտասարդներ, ովքեր հավատացել են և դիմել նախընտրական փուլին մասնակցության և փափագում են, որ հաղթանակելու է արդարությունը…»»:

դիտվել է 52235 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից