Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
06 / Ապրիլ / 2020


Անցած 43 օրերի ընթացքում ոչ մարտական գործողությունների ժամանակ գրանցվել է 10 մահ, ընդ որում` 7-ը գրանցվել է վերջին 13 օրում

Նաիրա Զոհրաբյան իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Պարտված ես, երբ սպայիդ ու զինվորիդ կյանքը չես խնայում

Վերջին շրջանում ես սարսափով եմ բացում լրահոսը: Այլևս գրեթե ամեն օր զինվորի մահ` հիմնականում ինքնասպանություն որակված: Մեկ օրում երկու մահ:
Անցած 43 օրերի ընթացքում ոչ մարտական գործողությունների ժամանակ գրանցվել է 10 մահ, ընդ որում` 7-ը գրանցվել է վերջին 13 օրում:


Ու երեկ կրկին սև լրահոս` կրկին զինվորի մահ: Արդյունքում` խորին ցավակցություններ զոհված զինվորի ընտանիքին: Էդ հարցրե՞լ եք, պե՞տք է որդի կոցրած մորը ձեր ցավակությունը:


Ու ընդհանրապես, ինչ-որ մեկը գոնե հասկանում է, որ սա այլևս անվտանգային լուրջ մարտահրավեր է ու հերթապահ նախադասություններով, թե զինված ուժերում կարգապահական կանոնագրքին ավելի խիստ հետևելու անհրաժեշտություն կա, էս հարցը չի լուծվելու: Ու որպեսզի մի օր էլ հանկարծ չթիրախավորվի բանակը, իսկ դա կլինի ուղղակի կործանարար, այս աղետը կասեցնել է պետք, ընդհուպ` ամենաարմատական միջոցներով:


Էդ ի՞նչ էլիտար զորամասեր են, էդ ի՞նչ սպաներ ու կամանդիրներ են, որ չեն կարողանում, կամ չեն ցանկանում կանխել արատավոր այդ ենթաշմակույթը, որ, ասենք, հեռախոսի զայրադչնիկի պատճառով «ռազբոռ» չլինի: Բա էդ ինչի՞ համար էն էդ հրամանատարները, որ չեն կարողանում կանխել 19-20 տարեկան, ըստ էության երեխաների էմոցիոնալ շոկերը ու մենք ունենում ենք զոհ: Զոհեր: Արդեն, ցավոք, դաժանորեն շատ։

Եւս մի անհամեստ հարց, էդ ո՞նց է լինում, որ զորամասի բարոյահոգեբանական վիճակի համար պատասխանատու որևէ բարձրաստիճան զինվորական պատասխանատվության աթոռին չէ:
Սրանք հարցեր են, որոնց պատասխանը ավելի վաղ պիտի տրվեր: Ու որևէ մեկը հանկարծ չգցի մեղքը զինվորների ծնողների վրա, թե զինվորն իր ընտանիքում արդեն հոգեկան որոշակի դեստաբիլ վիճակում է եղել, կամ էդ օրը սիրած աղջկանից տխուր սմս է ստացել: Բա դո՞ւք ինչի համար եք էդտեղ։
Ու հանկարծ մեզանից որևէ մենը չմոռանա, որ եթե չենք խնայում մեր սպայի ու զինվորի կյանքը` պարտված ենք բոլորս:


Երեքշաբթի օրը ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և անվտանգության հարցերով մեր երկու հանձնաժողովների համատեղ փակ նիստում լսելու են Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետին ու մի քանի այլ պատասխանատուների:
Այս ողբերգությունները կասեցնել է պետք»:

դիտվել է 4157 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից