Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
30 / Սեպտեմբեր / 2020


Առևտրի կետերում կխստացնեն հսկողությունը՝ գողությունները կանխելու նպատակով

««Ժողովուրդ» օրաթԵրթը գրում է. Օրաթերթը գրել էր, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցու­թյան պատգամավոր Հարություն Բաբայանը գրություն էր ուղարկել ՔԿ նա­խագահ Հայկ Գրիգորյանին՝ կապված առևտրի կենտրոններում ավելացող գողությունների հետ. և պետք է հրա­վիրվեր խորհրդակցություն:

Եվ ահա, «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություն­ներով՝ խորհրդակցությունը կայացել է, որին մասնակցել են ՀՀ ոստիկանու­թյան, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ գլխավոր դատախա­զության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից պաշ­տոնատար անձինք:

Ներկա են եղել նաև Հարություն Բաբայանը և «Դալմա Գարդեն Մոլ», «Երևան Մոլ» առևտրի կենտրոններում գործունեություն ծավալող մի շարք ընկերությունների ներ­կայացուցիչներ: Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը ներկաներին է ներկայացրել Երևանում գործող առևտրի կենտրոններում գոր­ծունեություն ծավալող մի շարք ընկե­րությունների սրահներից, ինչպես նաև առևտրի կենտրոններից կատարված հափշտակությունների և փորձերի դեպքերի առթիվ ուսումնասիրություն­ների վերաբերյալ տեղեկատվություն:

Եվ ուսումնասիրությունների համաձայն՝ պարզվել է, որ երկու առևտրի կենտ­րոններում հափշտակություն կատա­րած և պատասխանատվության են­թարկված անձանցից 11-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալա­նավորումը, իսկ մնացած 348-ի նկատմամբ՝ անազատության հետ չկապված խափանման միջոցներ, այսինքն՝ 96,9%-ի դեպքում կալանավորում չի կի­րառվել:

Հանդիպման ընթացքում որոշ­վել է, որ ոստիկանությունն ուսումնասի­րություն իրականացնի, թե որքան ու­ժեր է անհրաժեշտ կենտրոնացնել առևտրի կենտրոններում այնտեղ գո­ղության դեպքերը կանխելու նպատա­կով: Իսկ մյուս գերատեսչությունները առկա խնդիրները կարգավորելու նպա­տակով պետք է իրենց առաջարկները ներկայացնեն»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ «ժողովուրդ» օրաթերթում։

դիտվել է 3489 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից