Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
04 / Ապրիլ / 2020


Օրինագիծը ուժի մեջ կմտնի մաս-մաս. Երբ և որտեղ կարգելվի ծխելը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովը տևական քննարկումներից հետո նախօրեին ամբողջությամբ ընդունեց հակածխախոտային հայտնի օրինագիծը։ Այն, սակայն, ուժի մեջ կմտնի մաս-մաս։ Օրինակ, հանրային սննդի բոլոր օբյեկտներում ծխելը կարգելվի 2022 թվականի մարտի 15-ից։

Մինչ այդ՝ այս տարվա մայիսից, արգելվելու է ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործումը հետևյալ փակ, կիսափակ և բաց հանրային տարածքներում՝ hյուրանոցային տնտեսության օբյեկտներում (ասենք օրինակ՝ առողջարաններում, պանսիոններում, զբոսաշրջային, մանկապատանեկան և ճամբարային բնակատեղիներում), այլ աշխատանքային փակ կամ կիսափակ տարածքներում՝ անկախ սեփականության ձևից, առևտրի կենտրոններում: Նաև՝ զորամասերում ու զինվորական հաստատություններում:

Բացառություն կլինեն «ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքով առանձնացված հատուկ տարածքները։ Բացառություն կկազմեն նաև օդանավակայաններն ու հիվանդանոցային ձևով հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունները, որտեղ կթույլատրվի ունենալ ծխելու համար առանձնացված հատուկ տարածքներ։

Օրենքը բոլոր կարգավորումներով վերջնականապես ուժի մեջ է մտնելու 2024 թվականից, իսկ վերը նշված արգելքները չեն վերաբերում բժշկական նպատակով կիրառվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներին»:

Ավելի մանրամասն կարդացեք «Հայկական ժամանակ»  թերթում։

դիտվել է 8016 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից