Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
01 / Հոկտեմբեր / 2020


Առաջ թուրքի գյուլլից էի վախենում, հիմա՝ մեր...


Ընկել եք Սահմանադրական դատարանի դատավորների հետևից, կոկորդ եք պատռում, աշխարհով մեկ անում։ Տեսեք, հեղափոխություն ենք արել, ամեն ինչ փոխել ենք, մնացել է Սահմանադրական դատարանը։

Քաղաքական սին աղմուկը ինչի՞ համար է․․․ Ի՞նչ հարց է լուծվում այս աղմուկի մեջ։ Ինչու՞ նման մի աղմուկ էլ ղեկավարների կողմից չի բարձրացվում, Մեր Տան մեջ, զինվորների մահվան համար, ինչու՞ նման թեմաները իջեցվում են մինչև զինվորականի կիսավարտիքի, «տրուսիկի մակարդակի»։

Երբ ղեկավարության կողմից հարցի արժեքականությունն այդքան իջեցվում է, լրջանալ է պետք։ Սա՞ է խաղաղության նախապատրաստելու գինը։ Երբ այնքան ցավ, մրմուռ, կսկիծ զգանք, որ ասենք՝ ամեն ինչի հետ համաձայն ենք, միայն խաղաղություն լինի։
Հիշեցնեմ, որ փետրվարի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը: Այս տարվա մեջ 13-րդ դեպքը։


Հայկը Սյունիքից էր, Գորիս քաղաքից, սպա։

Ուզում էի ամփոփել, երբ նկատեցի իրավապաշտպան Կարեն Հովհաննիսյանի գրառումը․

Կարեն Հովհաննիսյան
Տղերք , չպակասեք... Առաջ թուրքի գյուլլից էի վախենում, ամեն ինչ արեցինք, որ չկարանա թիրախավորի, մոտ գա, Իսկ հիմա մեր... Բարի գիշեր...


Հասմիկ Բաբաջանյան 

hraparak.am

 

դիտվել է 16336 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից