Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
15 / Հուլիս / 2020


Համաներմամբ ազատ եմ արձակվել և դրանով իմ դատվածությունը համարվել է մարված. Սուրեն Պապիկյան

Սուրեն Պապիկյանն ուղիղ եթերում  անդրադարձել է մամուլում հրապարակված իր դատվածությանն առնչվող հոդվածին.


«ՀՀ օրենսդրությամբ որևէ դատվածություն եթե մարված է, տվյալ անձը դատված չի համարվում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով իր կենսագրությունը խմբագրելու, դատվածությունը թաքցնելու մեղադրանքներին։

Նախարարն ասաց՝ ծառայության ընթացքում աչքի է ընկել որպես լավ զինվոր, եղել է սահմանապահների գերազանցիկ։

«Օրինապահ զինվոր եմ եղել, սակայն եղել է միջադեպ,երբ իմ ազգային արժանապատվությանը հարված է հասցվել և ես հայտնվել եմ մի միջադեպում։ Հրապարակման մեջ կտրող ծակող գործիքների մասին է խոսվում, բայց ես նման բան չեմ արել, իմ մասնակցությունը որ կանոնադրային հարաբերությունների մասնակցություն է և նաև, ես որևէ մեղք չեմ ընդունել։ Համաներմամբ ազատ եմ արձակվել և դրանով իմ դատվածությունը համարվել է մարված։ Դա եղել է մոտավորապես 13-14 տարի առաջ։ Սա կյանքի մի էտապ է, որն ինձ համար փակված եմ համարում»,-ասաց նախարարը։

Հիշեցնենք, hraparak.am գրել էր, որ Պապիկյանը, ով նաև «Քաղպայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է և այժմ արդեն սահմանադրական հանրաքվեի «այո»-ի շտաբի ղեկավարը, թաքցրել է, որ ժամանակին քրեական հոդվածով մեղադրանք է առաջադրվել իրեն, և անգամ դատապարտված է եղել ու նստել է։ 

դիտվել է 12985 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից