Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
04 / Ապրիլ / 2020


Ոստիկաններն այլևս սահման չեն մեկնի

«Հրապարակ» թերթը գրում է. «Հեղափոխությունից ամիսներ անց՝ 2018 թվականի օգոստոսին, իշխանության, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի անմիջական նախաձեռնությամբ ոստիկանության ներքին զորքերին սահմանում հերթապահության ուղարկելու որոշում կայացվեց։ Այն ժամանակ այդ որոշումն ընդունվեց մեծ ոգեւորությամբ։

Թեեւ «Ներքին զորքերի մասին» օրենքով ներքին զորքերի խնդիրներից էր համարվում նաեւ «ՀՀ պաշտպանությանը մասնակցելը», սակայն նախկին իշխանությունը նրանց, որպես կանոն, օգտագործել էր ընդդիմադիր հավաքները ճնշելու եւ ներքին խրամատը պահելու համար։ Պարզվում է, սակայն, որ ոստիկանությունում սպասվող բարեփոխումներից հետո կատարվելու է դարձ ի շրջանս յուր, եւ, այսպես կոչված՝ օմոնն այլեւս սահման չի պահելու։ Երեկ այս լուրը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ ոստիկանության բարեփոխումների հայեցակարգի հեղինակներից «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը։


Հիշեցնենք․ մշակվել է ռազմավարություն, համաձայն որի՝ ոստիկանությունը կդառնա ներքին գործերի նախարարություն։ Նշենք, որ սահման մեկնող ոստիկաններից մենք պարբերաբար դժգոհություններ ենք ստանում, որ սահման պահելու համար լրացուցիչ վարձատրությունը նորմալ ժամկետներում չեն տալիս։ Բացի այդ, բողոքում են, որ իրենք ոստիկանություն են մտել ոչ թե սահման պահելու համար, այլ հեռանկարային կարիերայի հույսով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 31104 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից