Երևան
30 / Մարտ / 2020


Գերմանիան Հայաստանի համար խորհրդարանական կառավարման կարևոր ու հաջողված մոդել է. Փաշինյան

 

 

 2018 թվականից Հայաստանը անցում է կատարում խորհրդարանական կառավարման համակարգի և Գերմանիան Հայաստանի համար շատ կարևոր և հաջողված մոդել է խորհրդարանական կառավարման առումով: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ լրատվամիջոցների համար համատեղ հայտարարության ընթացքում:

«Ուզում եմ ընդգծել մեր հետաքրքրությունների ևս մեկ ասպեկտ Գերմանիայի հետ հարաբերություններում: Գիտեք, որ 2018 թվականից Հայաստանը անցում է կատարում խորհրդարանական կառավարման համակարգի և Գերմանիան մեզ համար շատ կարևոր և հաջողված մոդել է խորհրդարանական կառավարման առումով:

Lինելով արդյունավետ, ուժեղ, պետություն, Գերմանիայում հստակ գործում են հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմները, որտեղ ժողովրդավարությունը շատ վաղուց այլևս կասկածի տակ չէ և այն անշրջելի է պատմականորեն:

Այս առումով Գերմանիայի հետ մեր հարաբերությունները շատ կարևոր են և տիկին կանցլերի հետ խոսելու ենք ներկայումս Հայաստանում ընթացող զարգացումների մասին, մեր բարեփոխումների օրակարգի մասին»,- ընդգծեց Փաշինյանը:

 

դիտվել է 969 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից