Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
06 / Հուլիս / 2020


Կրիմինալը բանակում պատերազմ է հայտարարել

Lragir.am-ը Գրում է. Արցախում երկու զինվոր է մահացել, ընդ որում, ինչպես նշել է Հայաստանի ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, տարբեր միջադեպեր են եղել: Սա նշանակում է, որ միանգամից երկու զորամասում մահացու ելքով միջադեպեր են եղել:


Տարվա սկզբից խաղաղ պայմաններում արդեն 10 հայ զինվոր է մահացել: Հայաստանում քրեական ենթամշակույթի դեմ հայտարարված պայքարի պայմաններում սա նման է սաբոտաժի եւ պատերազմի հայտարարման:


Փետրվարի 2-ին մահացած Վահրամ Ավագյանի հարազատները չեն հավատացել ինքնասպանության վարկածին ու ամբողջ գյուղով ուղեւորվել Երեւան՝ բերելով մահացած զինվորի դագաղը: Հարազատներին հազիվ է հաջողվել համոզել վերադառնալ գյուղ ու զինվորի մարմինը հողին հանձնել:

Փորձագետներն ու իրավապաշտպանները ենթադրում են, որ ողջ գնդի աչքի առաջ տեղի ունեցած դեպքը կապված է բանակում գումարի հավաքագրումների հետ: Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նույնպես չի բացառել, որ բանակում արձակուրդից վերադարձած զինվորներից «հարկ» են պահանջում: Հակառակ դեպքում «հասցնում են ինքնասպանության»:

Լրատվամիջոցներում տեղեկություններ են հրապարակվել այդ գնդում բարքերի մասին, որտեղ պնդվում է նաեւ, որ կա գումար հավաքելու հղկված համակարգ, որով զբաղվում են քրեական հանրության ներկայացուցիչներն ու «նայողները»:

Դրանից հետո պաշտպանության նախարարի հանձնարարականով զորամասերում անսպասելի ստուգումներ են իրականացվել: Դրանք պետք է պարզեն «արտոնյալ» անձանց, որոնք չեն մասնակցում շարայինին ու բանակային այլ միջոցառումներին:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարել է, որ պետությունը 100 տոկոսով պատասխանատու է զինվորների կյանքի համար եւ հաստատել, որ օր ու գիշեր զորամասերում ստուգումներ են իրականացնում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 70843 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից