Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
20 / Հոկտեմբեր / 2020


Ավտովթար Չարենցավանում. եթե քաղաքապետը հետևեր քաղաքի ձնամաքրման աշխատանքներին, ապա նրա կինը հիվանդանոցում չէր հայտնվի

Երեկ՝ փետրվարի 12-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 23։40-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցում բախվել են Չարենցավանի բնակիչներ՝ 36-ամյա Նորայր Սիմոնյանի վարած Grand Cherokee մակնիշի 35 OC 535 համարանիշի և 47-ամյա Արա Մխիթարյանի վարած Hyundai մակնիշի  համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Hyundai-ի ուղևոր՝ Չարենցավանի բնակիչ, 47-ամյա Արմինե Շահգալդյանը «աջ ստորին վերջույթի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է Չարենցավանի բժշկական կենտրոն։

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Hyundai ավտոմեքենան պատկանում է Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալյդանին, իսկ հիվանդանոց տեղափոխված Ա. Շահգալդյանը նրա կինն է, ճանապարհն էլ ամբողջովին եղել է անանցանելի, ու ճանապարհը սպասարկող ընկերության ներկայացուցիչները մատը մատին չեն խփել, որպեսզի քաղաքը մաքրեն մերկասառույցից, ու ստացվում է, որ քաղաքապետը սեփական մաշկի վրա զգաց աշխատանքները թերի կատարելու հետևանքով ինչ տեղի ունեցավ, և հուսով ենք, որ այս վթարը դաս կլինի «մեծն» քաղաքապետին։

Ավելի մանրամասն՝ shamshyan.com կայքում։

 

դիտվել է 13335 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից