Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
07 / Ապրիլ / 2020


Ցավալի լուր. մայրական մահացության թիվը 2019-ին աճել է

Առողջապահական կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը գրել է․

«#ցավալի_լուր


Օրը սկսենք այն լուրով, որը քաղաքակիրթ երկրում կարող էր պաշտոնանկության պատճառ դառնալ, բայց մեզ մոտ չի դառնա` վարչապետի թուլակամության և սորոսական էլիտայի ճնշումների շնորհիվ:

[2018թ. հունվար-դեկտեմբերին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 8 դեպք: Մայրական մահացության գործակիցը 2018թ. հունվար-դեկտեմբերին կազմել է 21.9 միավոր, 100 000 կենդանի ծնվածի հաշվով:]


[2019թ. հունվար-դեկտեմբերին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 12 դեպք: Մայրա- կան մահացության գործակիցը

2019թ. հունվար-դեկտեմբերին կազմել է 33.2 միավոր, 100 000 կենդանի ծնվածի հաշվով:]
Մայրական մահացության գործակիցը հանդիսանում է առողջապահական համակարգի զարգացվածության ամենալուրջ ցուցանիշներից մեկը և այդ գործակիցը աճել է 11.3 միավորով կամ 4 դեպք ավելի է եղել: Սրանով ևս մեկ անգամ փաստում եմ, որ մենք ունենք տապալված առողջապահություն:

Հ.Գ. այսօր լռող և դիվիդենտներ հավաքող առողջապհության «մասնագետներին» կարող եմ մաղթել միայն տղամարդկություն»:

դիտվել է 3312 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից