Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
01 / Ապրիլ / 2020


Ո՞վ է Վերմիշյանին կաշառք տվող անձանցից մեկը եւ ինչպես են նրան բացահայտել

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը կալանավորվել է: Ըստ ԱԱԾ-ի՝ նա շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք է բերել պայմանավորվածություններ եւ ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր եւ առանձնապես խոշոր՝ 1-2.5 մլն ՀՀ դրամի չափով կաշառք է ստացել։

Եվ, ահա, Վերմիշյանի գործով անցնում է Քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը, որը գրավի դիմաց ազատ է արձակվել:


Ըստ լուրերի՝ նա բավականին լուրջ շինարարական աշխատանքներով է զբաղված եւ Վերմիշյանին կաշառք տվողներից մեկն է եղել: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ մարմինները Ֆարխոյանի մասով բացահայտումը իրականացրել են նրան գաղտնալսելով:

Ի դեպ, Ֆարխոյանը երկար տարիներ աշխատել է դատախազությունում, համարվել է Աղվան Հովսեփյանի կադրը, ու երբ Աղվան Հովսեփյանը ստեղծեց ՀՀ քննչական կոմիտեն, իր հետ տարել է ֆարխոյանին, սակայն Հայկ Գրիգորյանը երբ դարձավ ՔԿ նախագահ, Ֆարխոյանը հեռացավ կոմիտեից»:

Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 7943 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից