Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
03 / Հունիս / 2020


Ամերիաբանկ. դարձյալ առաջատարը ՀՀ բանկային համակարգում հիմնական ցուցանիշներով

Ամերիաբանկը 2019թ. արդյունքներով պահպանել է առաջատարի դիրքը ՀՀ բանկային համակարգում`
հիմնական ֆինանսական ցուցանիշներով, մասնավորապես ակտիվների, հաճախորդների հանդեպ ունեցած
պարտավորությունների, վարկային ներդրումների, կապիտալի, զուտ շահույթի գծով:
Ամերիաբանկի ակտիվները մեկ տարվա ընթացքում աճել են 24%-ով` 2019 թ. տարեկան արդյունքներով
կազմելով 968,1 մլրդ դրամ, նույն ժամանակահատվածում 26 %-ով աճել են բանկի պարտավորությունները`
կազմելով 866.9 մլրդ դրամ, 44%-ով աճել հաճախորդների նկատմամբ պարտավորությունները` հասնելով
647.8 մլրդ դրամի:

Բանկի վարկային պորտֆելն աճել է 7%-ով հաշվետու տարվա արդյունքներով հասնելով 585.7 մլրդ դրամի:
Բանկի զուտ շահույթը կազմել է 12.1 մլրդ դրամ, ինչը գերազանցում է 2018թ.-ի ցուցանիշը 15 %-ով:
Նշենք նաև, որ 2019թ. ՀՀ բանկային համակարգի առաջատար հարկատուն դարձյալ Ամերիաբանկն է` 8,56
մլրդ դրամ ՀՀ պետբյուջե վճարած հարկերի ծավալով:

«Ամերիաբանկ» ՓԲԸ
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին:

«Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով
բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2019թ. 9 ամսվա արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

դիտվել է 9818 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից