Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
01 / Ապրիլ / 2020


Չեզոք գոտում գաղտնի հանդիպել են Մասիս Մայիլյանն ու Սամվել Բաբայանը

«Փաստ» թերթը գրում է. «Արցախում հետաքրքրական զարգացումներ են տեղի ունենում: Արդեն տեղեկացրել էինք, որ Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը փորձում էր հանդես գալ սեփական թեկնածուով:

Հիմնականում շրջանառվում էին Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Գագիկ Նազլուխանյանի և «Շարժում 88»-ի նախկին ներկայացուցիչ Գագիկ Բաղունցի անունները:

Վերջին փուլում կենտրոնացել էին Նազլուխանյանի վրա (մեր հրապարակած այս տեղեկությունը հաստատեց նաև Բաբայանը Արցախինֆոյին տված պարզաբանման մեջ):

Ավելին, նույնիսկ արտահերթ համագումարի օր էր նշանակվել՝ փետրվարի 9-ը:

Սակայն այդ օրը համագումարում ներկաներին տեղեկացվեց, որ նախատեսված հայտարարությունը չի հնչի, որովհետև օրակարգում փոփոխություններ են տեղի ունեցել, ամենայն հավանականությամբ, այլ ուժի թեկնածուի կսատարեն:

Արցախում շատերն էին տարակուսել, թե որքան անլուրջ է արտահերթ համագումար հրավիրել ու վերջին պահին ասել, որ այսօր էլ չի ստացվի հայտարարել իրենց թեկնածուի մասին: Իրականում խնդիրն այլ է:

Ըստ արցախյան մեր աղբյուրների, Մասիս Մայիլյանը, որն առկա իրավիճակում նախագահական ընտրություններում հաղթելու շանս չի տեսնում, որոշել է, որ իր շանսերը միայն կավելանան Բաբայանի հետ միավորվելուց հետո:

Իսկ Բաբայանն իր հերթին խորհրդարանում մեծ ներկայություն ապահովելու խնդիր է ուզում լուծել, որպեսզի նախագահական ընտրություններում ձախողվելու դեպքում Մայիլյանի հետ ընդհանուր մեծ թվով մանդատներ ունենան, ինչը հնարավորություն կտա օրվա իշխանության համար խնդիրներ ստեղծել:

Մեր տեղեկություններով, մի քանի օր առաջ «չեզոք գոտում» գաղտնի հանդիպել են Մայիլյանն ու Բաբայանը:

Փաստացի, Արցախում նախընտրական գործընթացները բարդ փուլ են մտնում, որը հղի է լարված իրավիճակներով»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 5238 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից