Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
29 / Սեպտեմբեր / 2020


Թալանել են «Աշտարակ» սուպերմարկետի փոխանակման կետի չհրկիզվող պահարանը, որում եղել է մոտ 20 մլն դրամ գումար

Խոշոր չափի կողոպուտ Արագածոտնի մարզում. թալանել են «Աշտարակ» սուպերմարկետում գործող տարադրամի փոխանակման կետը՝ հափշտակելով չհրկիզվող պահարանը, որում եղել է մոտ 20 մլն դրամ գումար։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Խլղաթյանի որոշմամբ կողոպուտի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ՝ փետրվարի 9-ին, Աշտարակ քաղաքում տեղի ունեցած կողոպուտի փաստով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ժամը 10:00-ին ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել Աշտարակ քաղաքի բնակիչ, 57-ամյա Սամվել Ա.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 01:00-ից մինչև 06:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անիձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 33/2 հասցեում գտնվող «Աշտարակ» սուպերմարկետի դռան ապակին կոտրել են, մտել ներս, այնուհետև տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են տարադրամի փոխանակման կետի մուտքի դուռը և այնտեղից հափշտակել մետաղե չհրկիզվող պահարանը, որտեղ ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ եղել է մոտ 20 մլն դրամ:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այդ ամենը տեսել է մի քաղաքացի, ում տվյալները նախաքննության շահերից ելնելով, այս պահին չենք հրապարակում, ով դիտողություն է արել, որից հետո էլ գողը կամ գողերը հարվածել են այդ քաղաքացուն և դիմել փախուստի:

 Մանրամասները՝ shamshyan.com կայքում։

դիտվել է 19491 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից