Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
08 / Ապրիլ / 2020


Պետական որոշ կառույցներում հւունվար ամսվա աշխատավարձ դեռ չեն ստացել. ահազանգում են աշխատակիցները

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» օրաթերթը մի շարք պետական կառույցներից, հատկապես ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ գտնվող հիմնարկներից ահազանգեր էր ստացել, որ աշխատակիցները դեռ չեն ստացել հունվար ամսվա աշխատավարձը։

Նշենք, որ նմանատիպ խնդիր եղել է նաեւ 2019 թվականի տարեսկզբին։ Պարզաբանումներ ստանալու նպատակով նախ դիմեցինք ֆինանսների նախարարություն։ Նախարարի մամուլի քարտուղար Աննա Վարդանյանը նշեց.

«Երբ ֆինանսների նախարարությունը ստանում է ֆինանսավորման հայտ, ավտոմատ կերպով գանձապետարանից կատարում է փոխանցումը։

Չի կարող ֆինանսների նախարարությունը հայտ ստանալ, եւ այն ուղղակի մնա, քանի որ դա ավտոմատ համակարգ է»,-ասաց Վարդանյանը։

«Փաստը» դիմեց ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանին՝ ճշտելու, թե ինչու հայտերը չեն ներկայացվել եւ ինչու մարդիկ աշխատավարձ չեն ստանում: Կժդրյանը մեզ հետ զրույցում նշեց՝ աշխատավարձերի ուշացումը համատարած բնույթ չի կրում։

«Բացի դա, նրանք օրենքով կարող են մինչեւ փետրվարի 15-ն աշխատավարձ ստանալ»,-ասաց ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակը՝ միեւնույն ժամանակ հավելելով, որ եթե նման խնդիր կա, կարող են զանգահարել նախարարության թեժ գծին եւ ասել, որ, օրինակ՝ այսինչ դպրոցում կամ այլ կազմակերպությունում աշխատավարձ չեն ստացել, ըստ այդմ էլ կփորձեն հասկանալ, թե որն է խնդիրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 5851 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից