Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
01 / Ապրիլ / 2020


Արմեն Սարգսյանն ու Հորդանանի թագավորը ժամանեցին «Դերյան» ռեստորան՝ ընթրելու (տեսանյութ)

 

hraparak.am- գրում է.

Այսօր հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով առաջին անգամ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմին: Արմեն Սարգսյանը Հորդանանի թագավորին օդանավակայանից անմիջապես ուղեկցել է ռեստորան՝ ընթրելու։

Այդ նպատալով մոտ չորս ժամ առաջ ոստիկանությունն ու պետական պահպանության ծառայությունը պարալիզացրել էին վերնիսաժին հարակից Բուզանդի փողոցը, որտեղ գտնվում է արևելյան խոհանոցով հայտնի «Դերյան» ռեստորանը։ Հենց այստեղ է նախագահը որոշել «պատիվ տալ» Հորդանանից ժամանած իր հյուրին…

Չորս ժամ շարունակ մեքենաներ էին էվակուացնում տարածքից, մարդկանց հեռացնում, ռեստորանն էլ փակել էին՝ արգելելով այլ անձանց մուտքը, ներսում ընդամենը մեկ կլոր սեղան էր դրված՝ նախատեսված բարձրաստիճան հյուրերի համար։

Նախագահի թիկնապահներն ու տեղում աշխատող ոստիկաններն էլ ժամեր շարունակ սառչեցին դրսում կանգնած, մինչև կժամանեին նախագահն ու թագավորը։ Քիչ առաջ վերջապես ժամանեց Հորդանանի թագավորին ուղկեցող ավտոշարսյունը։ Նախագահ Արմեն Սարգսյանը նրան դիմավորեց ռեստորանի բակում, մի քանի բառ զրուցեցին, ապա հրավիրեց ներս՝ ընթրելու։

դիտվել է 17994 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից