Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
02 / Ապրիլ / 2020


Ո՞վ է կաշառք տվել Վերմիշյանին «վաստակավոր շինարարի» կոչում ստանալու համար

hraparak.am-ը գրում է.

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի գործով ամեն օր նոր մանրամասներ են հայտնի դառնում։ Մենք տեղեկացանք, որ այս գործով անցնում է նաեւ «Երեւանշին» ընկերության խորհրդի նախագահ Վազգեն Պողոսյանը։

Մեր տեղեկություններով՝ հենց նա է այն շինարարը, որը կաշառք է տվել Վերմիշյանին «վաստակավոր շինարար» կոչում ստանալու համար։ Պողոսյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, մինչդեռ ճարտարապետ Մկրտիչ Մինասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն էլ է նման բան լսել՝ նշելով, որ այլ մանրամասների չի տիրապետում։

Մինասյանը մեզ հետ զրույցում ասաց՝ ինքն էլ է փորձում կապ հաստատել Վազգեն Պողոսյանի հետ, սակայն չի ստացվում։

Խոսելով «վաստակավոր շինարար» կոչման մասին, նշեց՝ դա անձին բացի հեղինակությունից ոչինչ չի տալիս․ «Թե ինչպես է լինում այդ գործընթացը, կանոնադրություն կա․ այսինքն՝ որեւիցե կազմակերպություն, որը գտնում է՝ իր շինարարի արած գործերի, արած ներդրումների համար, արժանի է «վաստակավոր շինարարին», ուրեմն դա գրվում է եւ ուղարկվում է կառավարություն։ Մեր կուրատորը կամ քաղաքաշինության կոմիտեն է, կամ նախարարությունը, որից հետո քաղաքաշինության կոմիտեն նայում է դա, հավաքում է բնութագրեր՝ տարբեր կազմակերպություններից, տալիս ենք մեր կարծիքները, անցնում է այդ պրոցեսը մինչեւ նախագահ․․․ նա բավականին գործեր ունեցող մարդ է, փորձ ունեցել է»։


Ազգային անվտանգության ծառայությունից հրաժարվեցին մեկնաբանություն տալ։

Նշենք, որ ավելի վաղ «Հրապարակ»-ը հայտնել էր, որ այս գործով ձերբակալվել է նաեւ Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանը, ով նաեւ Շինարարների միության նախագահն է։ Գալստյանի մեղադրանքը եւս կապված է «Վաստակավոր շինարար» կոչման հետ։

Հիշեցնենք, որ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը ձերբակալվել է փետրվարի 5–ին, ապա կալանավորվել է։

ԱԱԾ–ն տվյալներ էր ստացել, որ նա շինարակական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք է բերել պայմանավորվածություններ և ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1-2.5 մլն ՀՀ դրամի չափով կաշառք է ստացել։ Դրա դիմաց Վերմիշյանը 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:

Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2019թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար։ Դրա դիմաց նա որպես կաշառք է ստացել 2.379.950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար և շուրջ 2.300.000 ՀՀ դրամին համարժեք շինանյութ։

Նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։

դիտվել է 28760 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից