Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
02 / Հունիս / 2020


«Առողջ ուղարկել ենք բանակ, չենք հասկանում՝ ինչի պիտի հանկարծամահ լիներ»․ մահացած զինվորի հարազատ (լուսանկար)

 ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում երեկ՝ փետրվարի 9-ին, նախնական տեղեկություններով, հանկարծամահ եղած Վալերի Նելսոնի Պետրոսյանը Ստեփանակերտից էր։ NEWS.am-ի հետ զրույցում զինվորի ազգականը պատմեց, որ հուլիսի 2-ին էր բանակ զորակոչվել․

«Բանակ էր զորակոչվել հուլիսի 2-ին։ Մեծ եղբայր ուներ։ Եղբայրը 2018-ին էր զորացրվել։ Ստեփանակերտում են ապրում։ Հայրը ազատամարտիկ է․ 1992 թվականին Ֆիզուլիում վիրավորվել է, կորցրել է ոտքը»։

Հարցին՝ առողջական խնդիրներ ունեցե՞լ է, ի՞նչ կասկածներ ունեն՝ ինչը կարող էր պատճառ դառնալ, որ հանկարծամահ լիներ, նա ասաց․ «առողջ ուղարկել ենք բանակ։ Չենք հասկանում, թե ինչի պիտի հանկարծամահ լիներ»։

Մահացած զինծառայողի ազգականը նշեց, որ վերջին անգամ մայրիկի հետ էր խոսել․ «Երեկ է խոսել մայրիկի հետ, չի բողոքել, ասել է՝ ամեն ինչ լավ է»։

 

Արրդեն տեղեկացրել ենք 2020թ. փետրվարի 9-ին՝ ժամը 07:45-ի սահմաններում, ՊԲ N զորամասի տարածքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վալերի Նելսոնի Պետրոսյանն անգիտակից վիճակում:

Վերջինս տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ գրանցվել է նրա մահը: 



դիտվել է 21783 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից