Դանակով զինված տղամարդը ցանկացել է սպանել նախագահին

Դանակով զինված տղամարդը ձերբակալվել է Սպիտակ տան մոտ՝ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում։ Նա ցանկացել է ներխուժել Սպիտակ տուն եւ սպանել նախագահ Դոնալդ Թրամփին։ Ձերբակալված տղամարդը քսանհինգ տարեկան է։
Նրա անունն է Ռոջեր Հեդգլետ։ Ոստիկանները դանակով զինված տղամարդը ներխուժման փորձից առաջ արդեն նկատել էին Սպիտակ տան մոտ՝ զբոսնելիս։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։ Հեդգլետը տեղափոխվել է հիվանդանոց։ Նա կանցնի հոգեկան առողջության հետ կապված հետազոտություն։ Առգրավվել է նաեւ նրան պատկանող մեքենան։
դիտվել է 3884 անգամ
Այս թեմայով
Արցախում մեկուսացվածներ կան. շտաբի ղեկավար
Աննա Հակոբյանը և Մելանյա Թրամփը հանդիպել են. մանրամասներ
Զինծառայողը ձերբակալվել է` սպանություն կատարելու կասկածանքով
Աննա Հակոբյանը հանդիպում է ունեցել Մելանյա Թրամփի հետ
«Առաջիկայում կունենանք առանձին հիվանդանոցներ, որոնք կսպասարկեն միայն կորոնավիրուսով հիվանդներին». Արսեն Թորոսյան
«Նորք-Մարաշ» ԲԿ-ն՝ փոքրիկ Անգելինայի մահվան վերաբերյալ