Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
26 / Մայիս / 2020


Վենդետան Լոռու մարզում. կա 2 զոհ, 2 վիրավոր. հրկիզված «Նիվայում» հայտնաբերվել է ավտոմատ.սպանվածներից մեկը քրեական հեղինակություն է

 Փետրվարի 9-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում:
Հերթական վենդետան Լոռու մարզում, հնչել են կրակոցներ, կա 2 զոհ, 2 վիրավոր, հրկիզված «Նիվայում» հայտնաբերվել է ավտոմատսպանվածներից մեկը քրեական հեղինակություն է։ 

Ժամը 18:30-ի սահմաններում, «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 4 քաղաքացի, որոնցից 2-ը ճանապարհին գիտակցության չգալով մահացել են:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Բազում թաղամասից, որտեղ հայտնաբերվել է նաև ՎԱԶ-2121 մակնիշի 33 TO 356 համարանիշի ավտոմեքենա՝ ամբողջովին հրկիզված:

Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է ավտոմատ:

Ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ հնարավոր է, հրկիզված «Նիվան» կապ ունի կատարված դեպքի հետ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների և վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ այս կրակոցներն ու սպանությունները վենդետա են, և կապ ունեն տարիներ առաջ Սպիտակ քաղաքում տեղի ունեցած մեկ այլ սպանության հետ: Այդ վարկածը նույնպես ոստիկաններն ու քննիչները պարզում են:

 Մահացածներն են Վանաձոր քաղաքի բնակիչներ, 29-ամյա Աղասի Հովհաննիսյանը եւ 29-ամյա Գևորգ Սուքիասյանը:

Իսկ վիրավորներն են, Վանաձոր քաղաքի բնակիչներ, 33-ամյա Արշակ Առաքելյանը և 32-ամյա Գարիկ Սիրադեղյանը:

Ավելի մանրամասն. shamshyan.com կայքում։

 

դիտվել է 23407 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից