Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
05 / Հոկտեմբեր / 2022


Անհայտ անձը կոշիկի խանութի դրամարկղից բացահայտ հափշտակել է 100.000 դրամ և դիմել փախուստի


Փետրվարի 7-ին, ժամը 11.05-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մարգարյան փողոցում գործող կոշիկի խանութի դրամարկղից գումար են գողացել:

Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 10.40-ին անհայտ անձը կոշիկի խանութի դրամարկղից բացահայտ հափշտակել է 100.000 դրամ և դիմել փախուստի:

Մաշտոցի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ առերևույթ հանցանք կատարած անձը հանդիսանում է Մազմանյան փողոցի բնակիչ 27-ամյա մի տղամարդ, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 20-ին, ինքնակամ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Նա ոստիկաններին է ներկայացրել նաև հափշտակված 100.000 դրամից 77.780 դրամը:


Կատարվում է նախաքննություն:

դիտվել է 4396 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից