Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
25 / Հոկտեմբեր / 2020


Մահվան ելքով վրաերթ. արտաքին կապերի բաժնի պետը վրաերթի է ենթարկել հետիոտնին

երեկ՝ փետրվարի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ աջ ուսահոդի կոտրվածքով իրենց մոտ բուժօգնության է բերվել Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ 3-րդ թաղամասի բնակիչ, 82-ամյա Նինա Ա.-ն, ով, ըստ նրա տղայի ՝ Վարուժան Ն.-ի հայտնած տեղեկությունների՝ վնասվածքը ստացել է փողոցում վայր ընկնելու հետևանքով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակ անց ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ավագ օպերլիազոր Վ. Պարանյանը օպերատիվ տեղեկություն է ստացել, որ Նինա Ա.-ն նույն օրը իրենց շենքի բակում, ժամը 18:30-ի սահմաններում հետընթաց կատարելու ժամանակ վրաերթի է ենթարկվել Ալավերդի քաղաքի բնակիչ, 60-ամյա Գագիկ Շահնազարյանի վարած Nissan Murano մակնիշի 34 ՏQ 634 համարանիշի ավտոմեքենայի կողմից ու ոստիկանության Թումանյանի բաժին հրավիրված Գ. Շահնազարյանը խոստովանել է, որ վրաերթը կատարել է ինքը:

Ժամը 21:15-ի սահմաններում «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին հերթական ահազանգն է ստացվել, որ Նինա Ա.-ն հիվանդանոցում ժամը 20:55-ի սահմաններում մահացել է:

Գ. Շահնազարյանը ստորագրությամբ բաց է թողնվել, ավտոմեքենան էլ տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Գ.Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Գ. Շահնազարյանը աշխատում է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում՝ որպես արտաքին կապերի բաժնի պետ:

Մանրամասները shamshyan.com կայքում։

դիտվել է 9210 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից