Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
02 / Ապրիլ / 2020


Հայկ Մարությանին ասել են, որ իր կինն այլևս չխառնվի քաղաքապետի գործերին. Մանրամասներ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության եւ քաղաքապետ Հայկ Մարությանը միջեւ, որի պատճառը եղել է քաղաքապետի կինը՝ ազգությամբ չեխ Իվան։

Բանն այն է, որ Մարությանի՝ քաղաքապետ ընտրվելուց հետո նա բավականին ակտիվ սկսել է զբաղվել ամուսնու գործերով եւ անգամ ժամանակի մեծ մասն անցկացնում է քաղաքապետարանում։


Ըստ էության, նա կատարում է Երեւանի քաղաքապետի խորհրդականի կամ օգնականի գործը, բանակցում է տարբեր մարդկանց հետ, նշանակումների հարցում միջնորդում, հանդիպում թեկնածուների հետ։ Եվ, ահա, վերջերս ավագանու անդամները քննարկման են հրավիրել Հայկ Մարությանին եւ կոնկրետ հարց բարձրացրել, որ նրա կինն այլեւս չպետք է խառնվի քաղաքապետի պաշտոնական գործառույթներին։ Մարությանը լսել է նրանց եւ առաջարկել հաջորդ օրը քննարկում կազմակերպել նաեւ կնոջ հետ եւ լսել վերջինիս։

Բանն այն է, որ թերթի տեղեկություններով՝ վերջերս անգամ նրա միջոցով նշանակվել է «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանը։ Նշենք, որ Բեգոյանը նախկինում եղել է Երեւանի քաղաքապետարանին առընթեր թափառող կենդանիներին վնասազերծելու կենտրոնի տնօրենը, քաղաքապետի կինն էլ զբաղվում է կենդանիների պաշտպանության հարցերով։

Եվ ուշագրավ է, որ այդ նշանակումից որոշ ժամանակ հետո Իվան եւ Հայկ Մարությանի խորհրդականներից մեկը հանդիպել են Բեգոյանին, եւ քաղաքապետի կինը նրան ասել է, թե նա իրենց վստահությունը կորցրել է, պետք է հեռանա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 5223 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից