Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
07 / Ապրիլ / 2020


Դպրոցում խոզի գրիպի դեպքե՞ր են գրանցվել․ պարզաբանում է Արայիկ Հարությունյանը

Այսօր տեղեկություններ էին տարածվել, որ Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում A H1N1-ի դեպքեր են գրանցվել, աշակերտների մի մասը չի գնացել դպրոց։ Նշենք, որ A H1N1-ն առավել հայտնի է «խոզի գրիպ» անունով։

Դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանը հայտնել էր, որ գրիպի հաստատված դեպքերի թիվը 10-ից ավել է, պարզապես դեռ ոչ բոլոր ծնողներն են տեղեկանքներ բերել դպրոց: Նա հայտնել էր, որ դեպքերի մեծ մասը գրանցվել է 3-րդ, 4-րդ և 9-ոդ դասարաններում:


Տեղեկություններին արձագանքել են նաև Առողջապահության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարները։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այս օրերի ընթացքում մենք ստանում ենք հաղորդագրություններ, որոնցում մեր քաղաքացիներն անհանգստություն են հայտնում ուսումնական հաստատություններում, հատկապես՝ դպրոցներում, հնարավոր համաճարակների բռնկման վերաբերյալ:

Ամենօրյա կապ պահելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ՝ արձանագրել եմ, որ համաճարակային ֆոնի կտրուկ փոփոխություններ չեն նկատվել: Ես այսօր անձամբ եմ եղել երկու դպրոցում, ուր, այո, եղել են դասարաններ ցածր հաճախելիությամբ, սակայն եղել են դասարաններ, ընդ որում՝ մեծամասամբ, որտեղ բացակայությունները չեն գերազանցել 10 տոկոսը:

Երեկ նամակով դիմել եմ նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին՝ խնդրելով լրացուցիչ միջոցներ ձեռնարկել առաջիկա ցուրտ օրերին դպրոցներում ջերմային պատշաճ ռեժիմ ապահովելու համար:


Մենք մշտապես կապ ենք պահում առողջապահական գերատեսչության հետ, և համաճարակային ֆոնի փոփոխության դեպքում լրացուցիչ կհաղորդենք, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կձեռնարկենք միջոցներ:

Ստորև՝ Արսեն Թորոսյանի գրառումն է այս թեմայով»,- գրել է նախարարը:

դիտվել է 21333 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից