Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
23 / Հոկտեմբեր / 2020


Երևանում փորձել են 7-ամյա աղջկա առեւանգել. կասկածյալի ինքնությունը հայտնի է

Օրերս համացանցում տեղեկություն էր տարածվել, որ Երևանի թիվ 160 դպրոցի մոտակայքից փորձել են երեխա առևանգել։


Փետրվարի 4-ին, ժամը 22-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժին դիմում էր ներկայացրել Ավանեսովի փողոցի մի բնակիչ, որ նույն օրը, ժամը 12.20-ի սահմաններում, անծանոթ մի տղամարդ իր 7-ամյա դստերը տարբեր խոստումներ է տվել ու շենքի մուտք կանչել։

Ըստ դիմումի՝ տղամարդը հասկանալով, որ հնարավոր չէ երեխային համոզել, ասել էր, որ նա այդ մասին տան մեծահասակներին ոչինչ չասի։


Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է տղամարդու ինքնությունը։

Փետրվարի 5-ին, ժամը 14.30-ին, 33-ամյա տղամարդը հայտնաբերվել է, ներկայացել բաժին և տվել բացատրություն:
Հանգամանքները պարզվում են։
Կատարվում է հետաքննություն։

դիտվել է 38634 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից