Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
18 / Հոկտեմբեր / 2021


Տորթ «Նվեր»

Բաղադրամասեր 5 հատ հավի ձու,

125 գրամ ցորենի ալյուր,

350 գրամ շաքարավազ,

120 գրամ գետնընկույզ,

170 գրամ սերուցքային կարագ,

90 միլիտր կաթ,

1 ճաշի գդալ ռոմ,

2 ճաշի գդալ կոնյակ,

7 գրամ վանիլի փոշի, 1 թեյի գդալ շաքարավազի փոշի

Պատրաստման եղանակը

Բիսկվիտը պատելու սիրոպը պետք է պատրաստել առաջինը։ Այն պետք է սառը լինի։ 110 գրամ տաք ջրին ավելացնել 100 գրամ շաքարավազ և հասցել եռման։

Սառեցնել ավելացնել ռոմ և կոնյակ։ Վերցնել 4 ձու։

Առանձնացնել դեղնուցը սպիտակուցից և հարել առանձին - առանձին։

Դեղնուցները 80 գրամ շաքարավազի հետ, իսկ սպիտակուցները սկզբից ստանալ պինդ փրփուր, այնուտև ավելացնել 40 գրամ շաքարավազ և կրկին հարել մինչև պինդ զանգված ստանալը։

Սպիտակուցները խառնել դեղնուցների հետ։

Ավելացնել 120 գրամ մաղած ալյուր, լավ խառնել և լցնել խմորի նախապես կարագով պատած և ալյուր շաղ տված ֆորմայի մեջ։ Թխել 200 աստիճանում, 25-30 րոպե։

Թողնել բիսկվիտը սառչի և պահել կես օր սենյակային ջերմաստիճանում։ Շարլոտ կրեմի համար 130 գրամ շաքարավազը հարել մեկ ձվի հետ։ Ավելացնել 90 մլ կաթ։

Անընդմեջ խառնելով տաքացնել մարմանդ կրակի վրա մինչև եռալը և թողնել եռա մի քանի րոպե։ Խառնուրդը պետք է դառնա թափանցիկ դեղին։ Սառեցնել մինչը սենյակային ջերմաստիճանը։

Հարել 160 գրամ սերուցքային կարագը։ Դանդաղ ավելացնելով սառած շաքարավազի և կաթի խառնուրդը։ Ավելացնել վանիլի փոշի և մի գդալ կոնյակ։

Բիսկվիտը բաժանել 2 մասի։ Շերտերը քսել սիրոպով։

Շերտերից մեկի վրա քսել կրեմ և դնել վրան մյուս շերտը։

Մնացած կրեմով պատել տորթը ամբողջությամբ։ Ընկույզը տապակել ջեռոցում 180 աստիճանում 15 րոպե։ Մաքրել ընկույզները և մանրեցնել։

Պատել տորթը ընկույզներով և դնել սառնարանում 2-3 ժամ։

Մատուցելուց առաջ շաղ տալ վրան շաքարավազի փոշի։

 

դիտվել է 7609 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից