Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
15 / Օգոստոս / 2020


Պաշտոնեական դիրքի չարաշահում՝ հափշտակությյան դեպք Բժշկական համալսարանում. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հանցավորության դեմ պայքարի ոլորտում օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում պատշաճ կերպով դատաիրավական ընթացք տալով պետական տարբեր մարմիններից կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների վերաբերյալ ստացված ազդակներին, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի և «Հերացի» արհեստակցական կազմակերպության ծառայողների կողմից խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամետում հարուցված քրեական գործով կատարված նախաքննությամբ բացահայտել է պաշտոնեական փաստաթղթերի կեղծմամբ և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպք:

Ստացված փաստական տվյալների համաձայն՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի աշխատակազմի ղեկավարը, ինչպես անձամբ, այնպես էլ նույն հիմնադրամի տնտեսական վարչության պետի հետ նախնական համաձայնությամբ, 2016 թվականից մինչև 2018 թվականն ընկած ժամանակահատվածում, կեղծել է պաշտոնեական փաստաթղթեր՝ Հայաստանի Հանրապետությունից բացակայող անձի անունից կազմել է վճարովի ծառայությունների մատուցման շինծու պայմանագիր` թիվ 1 հիվանդանոցային համալիրի տարածքում կուտակված աղբը տեղափոխելու վերաբերյալ, այնուհետև՝ փաստացի չկատարված ծառայությունների հանձնման-ընդունման ակտ, որոնց օգտագործմամբ, վատնման եղանակով հափշտակվել է զգալի չափերով գումար:

Գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիշյալ 2 անձանց մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում մնացած դրվագներով հանցագործության կատարմանը ներգրավված բոլոր անձանց պարզելու և պատասխանատվության ենթարկելու, պատճառված վնասը հստակեցնելու ու վերականգնելու ուղությամբ։

 

դիտվել է 2773 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից