Ելակետ լրատվականի նոր կայքը այստեղ
Երևան
10 / Ապրիլ / 2020


Նախագծի հետ կանչման պատճառները տեխնիկական էին և շուտով կշտկվեն

Այսօր` փետրվարի 6-ին, Ազգային ժողովում հրավիրված արտահերթ նիստը հետաձգվեց: Նիստի սկզբում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց․ «Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 1 մասի 7-րդ կետի համաձայն՝ նախաձեռնողը այսօր հետ է կանչել արտահերթ նիստի օրակարգում դրված նախագծերը։ Հաշվի առնելով, որ նիստի օրակարգում այլևս հարցեր չկան, նիստը համարվում է փակված»։

Աժ նախագահը տեղեկացրեց, որ նախագծերը հետ են կանչվել տեխնիկական պատճառներով։ «Նախաձեռնողը նույն բովանդակությամբ նոր, համանման նախագիծ է դրել շրջանառության մեջ և «Իմ քայլը» խմբակցությունը միջնորդել է կրկին հրավիրել Աժ արտահերթ նիստ, ես այդ մասին ծանուցում ստացել եմ։

Մեկ ժամից տեղի կունենա Աժ խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում կքննարկվի համանման միջնորդությունը ՝ գումարել Աժ արտահերթ նիստ»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Սիսակ Գաբրիելյանը նույնպես պնդեցին, որ նախագծի հետ կանչման պատճառները տեխնիկական էին և շուտով կշտկվեն:

դիտվել է 883 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

COVID-19: Ի՞նչ է սպասվում մարդկությանը. այս մասին խոսել են դեռ 2006 թվականին

Էն, ինչ արվում է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ, մեզ մոտ չեն անում. Գերմանիայում ապրող հայ (տեսանյութ)

ՀՀ դրոշը՝ Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից